Արցախի սահմանին կրակոցների թիվն էականորեն նվազել է

Այս շաբաթ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ` ի տարբերություն նախորդ շաբաթվա 210 անգամվա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի - Sputnik. Այս շաբաթվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում կրակոցների թիվն էականորեն նվազել է։ Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը։

Առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության որևէ որոշում ընդունվել չի կարող. Լավրով

«Նոյեմբերի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 1300 կրակոց: Նախորդ շաբաթվա ընթացքում` նոյեմբերի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում, հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել էր  ավելի քան 2300 կրակոց»,–նշված է հաղորդագրության մեջ։

Եթե Թուրքիան Ղարաբաղի հարցում միջամտելու լիներ, դա կաներ 30-40 տարի առաջ. Չաքրյան

Նշվում է, որ այս շաբաթ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 140 անգամ` ի տարբերություն նախորդ շաբաթվա 210 անգամվա։

«Համաձայնեցված փաստաթղթեր կան». Զախարովան` ղարաբաղյան հակամարտության մասին

ՊԲ-ի առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: