ՌԱԴԻՈ

Ոսկանյան. «Իրանի ամբողջականությունն ու ներքաղաքական կայունությունը ձեռնտու է նաև մեզ»

Իրանագետ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի եթերում հանգամանորեն անդրադարձել է այն հարցին, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ Իրանում առկա քաղաքական ցնցումներն ամբողջ տարածաշրջանի և մասնավորապես Հայաստանի վրա:
Sputnik
Ոսկանյան. «Իրանի ամբողջականությունն ու ներքաղաքական կայունությունը ձեռնտու է նաև մեզ»

Վարդան Ոսկանյանի կարծիքով՝ մեզ համար ամենամեծ վտանգը, բնականաբար, Իրանի հետ սահմանի հատվածում ապոկալիպտիկ սցենարների իրականացումն է: Իրանագետը թեև կարծում է, որ Իրանը ներքաղաքական պայթյունի առջև կանգնած չէ, սակայն պարբերաբար տեղի ունեցող բողոքի գործողությունների ականատես կլինենք, որովհետև դա խթանվում է թե՛ ներքին, թե՛ արտաքին ազդակների առկայության պայմաններում:

Ռուսաստանն ըմբռնումով է մոտենում ՀՀ–ի ու Իրանի հարաբերությունների զարգացմանը. Կոպիրկին

«Այս ամենը մեզ համար հղի է խոշոր ռիսկերով, քանի որ այդ դեպքում մեր հարավային սահմանը կվտանգվի: Դրանից ավելի մեծ ռիսկն այն է, որ կենտրոնացված իշխանության հնարավոր քայքայման պայմաններում կարող է լինել Իրանի մասնատում: Բնական է, որ մասնատման պարագայում, այսպես կոչված, ադրբեջանական երազանքը «մեծ Ադրբեջանի» մասին շատ մոտ կլինի իրականանալուն, և մենք ըստ էության կարող ենք հայտնվել մի իրավիճակում, երբ շրջապատված կլինենք նաև հարավից Ադրբեջանով»,- նշում է Վարդան Ոսկանյանը:

Իրանագետի դիտարկմամբ՝ Իրանի ամբողջականությունն ու ներքաղաքական կայունությունը որքանով է ձեռնտու Իրանի ժողովրդին ու իշխանություններին, այդքանով էլ ձեռնտու է մեզ, հետևաբար մենք պետք է չափազանց ուշադիր լինենք այս ոլորտում՝ պատրաստ լինելով ցանկացած սցենարի:

Ոսկանյանի դիտարկմամբ՝ ոմանց թվում է, թե Իրանը Վրաստան է կամ Սիրիա: Այդ խմբերը ժամանակին ուրախանում էին, երբ ֆրանսիական օդուժը ռմբահարում էր Լիբիայի տարածքը, բայց հիմա մոռացել են, թե ինչպիսի սոսկալի վիճակում է գտնվում Լիբիան: Նույն ուրախությունը կար Սիրիայի դեպքում, բայց տեսանք արտաքին միջամտության կործանարար հետևանքները, հետևաբար Իրանի պարագայում պետք է հաշվի առնենք այս ցավալի փորձը:

Իրանում զանգվածային ցույցեր են. ԱՄՆ–ն աջակցում է բողոքի ակցիայի մասնակիցներին