Ռուսաստանցի գեղասահորդուհին համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել. տեսանյութ

16–ամյա Ալյոնա Կոստորնայան ճապոնական Սապորո քաղաքում Գրան պրիի փուլի կարճ ծրագրից հետո ասել է, որ իրեն օգնել է մարզիչ Էթերի Տուտբերիձեի ներկայությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. Ռուս գեղասահորդուհի Ալյոնա Կոստորնայան հաղթել է Ճապոնիայում կայացած Գրան պրիի փուլի կարճ ծրագրում` անթերի կատարելով եռակի ակսելն ու արժանանալով պատմության մեջ ռեկորդային 85,04 միավորի։

Գեղասահորդներ Սլավիկ Հայրապետյանը և Եվգենյա Մեդվեդևան հանդիպել են տոնական ճաշկերույթին

Մարզիկը գերազանցել է ճապոնացի Ռիկա Կախիրայի (83,97 միավոր) ռեկորդը։

Մրցումներին մասնակցել է նաև օլիմպիական չեմպիոն Ալինա Զագիտովան, սակայն այս անգամ գեղասահորդուհին 66,84 միավոր է ստացել ու հայտնվել չորրորդ տեղում։

Կոստորնայան ասել է լրագրողներին, որ իր համար ավելի հեշտ էր ելույթ ունենալ, քանի որ մարզիչ Էթերի Տուտբերիձեն իր կողքին էր։

Գեղասահորդ Արթուր Դանիելյանն առաջատար է Զագրեբի Գրան պրիում. տեսանյութ

«Զգում ես, որ կողքիդ գլխավոր մարզիչն է ու ուզում ես ավելի լավ անել ամեն ինչ, ավելի շատ բան ցույց տալ։ Էթերի Գրիգորևնան իր մեթոդներով կարողանում է տրամադրել ելույթի», – ասել է գեղասահորդուհին։

Նա նշել է նաև, որ վաղուց է ուզում գերազանցել Տուտբերիձեի խմբի գեղասահորդ Դանյա Սամսոնովի ռեկորդը։ Ալյոնային դրա համար 2 միավոր է պակասում։

Ավելի վաղ Կոստորնայան հաղթել էր Ֆրանսիայում աանցկացված Գրան պրիում։ Սակայն գեղասահորդուհու խոսքով` դա նրան ոչինչ չի տվել։

Ամեն ինչ Մեդվեդևայի մասին. Կարեն Ադամյանը 50 անձնական հարց է տվել գեղասահորդուհուն