Ռուսական զորքերն ամբողջությամբ կանցնեն «Իսկանդեր» հրթիռային համալիրներին

Արևմտյան ռազմական օկրուգի հրթիռային միավորման անձնակազմը կմասնակցի հրթիռի մարտական գործարկումով զորավարժությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանի ցամաքային զորքերն ավարտում են «Իսկանդեր» օպերատիվ–մարտավարական հրթռիային համալիրի վերազինումը։ Այդ մասին հաղորդվում է Ռուսաստանի ՊՆ կայքում։

«Իսկանդեր» ՕՄՀՀ–ի բալիստիկ հրթիռի գործարկում. տեսանյութ

Ուրբաթ Կապուստին Յար զորավարժարանում տեղի կունենա Արևմտյան ռազմական օկրուգի հրթիռային միավորմանը «Իսկանդեր» օպերատիվ–մարտավարական հրթիռային համալիրի բրիգադային կոմպլեկտի հանձնման արարողությունը։

Նշվում է, որ համալիրի փոխանցումը նշանավորում է Ռուսաստանի ԶՈՒ Ցամաքային զորքերի հրթիռային միավորումները վերազինելու գործընթացի ավարտը։

Ի՞նչ խնդիր են լուծում ռուսական «Պանցիրն» ու «Իսկանդերը». հայ-սերբական ընդհանրություններ

Այժմ Աստրախանի շրջանում տեղակայված ուսումնական կենտրոնում սկսել են գործողություններ մշակել ժամանակակից հրթիռային համալիրում։

Հրթիռային միավորումը վերազինելու եզրափակիչ փուլը կդառնա հրթիռի մարտական գործարկումով մարտավարական զորավարժությունը։

Մենք «Իսկանդերներ» ունենք, հույս ունենք ՌԴ–ից ևս մի բան ստանալ. Փաշինյան

Նշենք, որ Հայաստանը դարձել է ռուսական «Իսկանդեր–Մ»–ի առաջին արտասահմանյան գնորդը։