Նիկոլ Փաշինյանը գոհ է Իտալիա կատարած այցից. ի՞նչ փաստաթղթեր են ստորագրվել

Հայաստանի և Իտալիայի վարչապետների ներկայությամբ Զոհրաբ Մնացականյանն ու իտալացի դիվանագետը փոխանակել են փաստաթղթերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդյունավետ բանակցություններ է ունեցել իտալացի գործընկերոջ ` Ջուզեպպե Կոնտեի հետ։ Վարչապետի մամուլի ծառայությունը հայտնում է, որ նա Իտալիայի վարչապետի հետ հանդիպումից հետո այս մասին ասել է ԶԼՄ–ների ներկայացուցիչներին։

«Վարչապետ Կոնտեի հետ ունեցանք բովանդակալից և արդյունավետ բանակցություններ, որոնք ևս մեկ անգամ փաստեցին հայ-իտալական հարաբերությունների բարձր մակարդակը և դրանց զարգացումը խթանելու փոխադարձ պատրաստակամությունը»,– ասել է նա։

Հանդիպումից հետո Հայաստանի և Իտալիայի կառավարությունների միջև ստորագրվել են երկկողմ համագործակցության մասին փաստաթղթեր՝ «Հայաստանի և Իտալիայի միջև «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին 1959 թվականի ապրիլի 20-ի եվրոպական կոնվենցիայի կիրառումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության և Իտալիայի նախարարների խորհրդի նախագահության քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի միջև քաղաքացիական պաշտպանության բնագավառում համագործակցության և արտակարգ իրավիճակներում աջակցության մասին» Փոխըմբռնման հուշագիրը փոփոխող արձանագրությունը։

Փաշինյանն ու Կոնտեն անդրադարձել են Լիբանանի, Սիրիայի ու Ղարաբաղի խնդիրներին

Երկու երկրների վարչապետների ներկայությամբ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության պետքարտուղարի տեղակալ Մանլիո դի Ստեֆանոն փոխանակվել են փաստաթղթերով։

Նիկոլ Փաշինյանը գոհ է Իտալիա կատարած այցից. ի՞նչ փաստաթղթեր են ստորագրվել

Վարչապետի պաշտոնական այցը Իտալիայի Հանրապետություն ավարտվել է։ Նիկոլ Փաշինյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Հիշեցնենք` նա կնոջ` Աննա Հակոբյանի հետ Իտալիա էր մեկնել նոյեմբերի 20–ին։

Փաշինյանը Facebook-ում աշխարհի ամենաակտիվ առաջնորդների տասնյակում է