Մոսկվայում ձերբակալվել է «Ալրաղացի Լյովիկը». նրան կարտահանձնեն

«Ալրաղացի Լյովիկը»` նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածների հիման վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. Մոսկվայում ՌԴ ոստիկանությունը հայտնաբերել ու ձերբակալել է ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին` «Ալրաղացի Լյովիկին»։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանը ձերբակալվել է. ԱԱԾ

«Լևոն Սարգսյանին հայտնաբերել են ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում։ Նա ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածների հիման վրա»,–նշված է հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-2-րդ կետերի` ավազակության, և 223-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելու հիմքերով։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանի նկատմամբ Փաստաբանների պալատում կարգապահական վարույթ են հարուցել

Նշենք, որ 2018 թվականի հոկտեմբերի 1-ից հետախուզման մեջ էր։ Այժմ լուծվում է Սարգսյանի արտահանձնման հարցը:

Հիշեցնենք, որ նա ԱԺ պատգամավոր է եղել 1999-2007 թվականներին: Այս տարվա մայիսին Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել էր, որ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մերձավորներից մեկի` «Ալրաղացի Լյովիկի» թիկնազորն էլ, հետաքննության վարկածով, մասնակցել է 2008թ-ի մարտի ցույցերը ճնշելուն։