ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի լեռներում կորած ալպինիստներ Գեղամ Օհանյանին և Հենրիկ Գևորգյանին գտել են Աժդահակ և Սպիտակասար սարերի միջև։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը։
«Առավոտյան նրանք զանգեցին մեզ, որից հետո սկսվեցին որոնումները։ Հիմա փորձում ենք հասկանալ պատճառները, թե ինչու ենք նրանք մնացել սարերում և ուղղաթիռի օգնությամբ փորձում ենք դուրս բերել նրանց այդտեղից», – ասաց Դանիելյանը։
ԱԻՆ մամուլի ծառայությունից էլ հաստատեցին, որ ակտիվիստներին գտել են սարերում։
Ֆրանսահայ ալպինիստը գիտի` ինչպես համոզել Էրդողանին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Երեկ երեկոյան լուրեր տարածվեցին, որ երկու ակտիվիստ–ալպինիստներ կորել են սարերում։ ԱԻՆ–ում այդ մասին ահազանգը ստացվել է ժամը 21։27–ին։ Դեպքի վայր է ուղարկվել օպերատիվ փրկարարական խումբ և 15 քաղաքացիական անձ։ Որոնողական աշխատանքներում ներգրավվել է նաև ուղղաթիռ։