Ասուլիս. «Ի՞նչ թերություններ ունի Հայաստանի էներգետիկայի զարգացման պլանը»

Օրերս USAID «Շուկայական ազատականացում և էլեկտրաէներգիայի առևտուր» ծրագրի շրջանակում ներկայացվեց «Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգի զարգացման 2020-2036 թվականների նվազագույն արժեքով պլանի» զեկույցը։
Sputnik

«Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգի զարգացման 2020-2036 թվականների նվազագույն արժեքով պլանը» ներառում է նաև Հայաստանի ատոմակայանի փակումը և գազի գների զգալի աճը: Արդյո՞ք էներգետիկայի այլ փորձագետները համաձայն են այս ծրագրի հետ, արդյո՞ք հաշվի են առնվում Հայաստանի էներգետիկ ոլորտի բոլոր նրբություններն ու խնդիրները: Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում նոյեմբերի 25-ին, ժամը 11: 00-ին այս մասին կխոսի էներգետիկայի փորձագետ, ՀՀ էներգետիկայի նախարարության ռազմավարական զարգացման վարչության նախկին ղեկավար, ՀՀ-ում «Ֆարտոֆին» էներգետիկ կոնսորցիումի ներկայացուցիչ Բաբկեն Գարոյանը:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով v.aloyan@sputniknews.com էլ. հասցեով: