Արցախի պողոտայի և Այվազովսկու փողոցի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի

Տրանսպորտային միջոցներին խաչմերուկում կթույլատրվի երթևեկել և՛ աջ, և՛ ձախ` նախկինում միայն դեպի աջի փոխարեն:
Sputnik

Տրանսպորտային միջոցների երթևեկության բարելավման նպատակով Երևան քաղաքի Արցախի պողոտայի և Այվազովսկու փողոցի խաչմերուկում 2019թ. նոյեմբերի 23-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության կայքը։

Փոփոխության արդյունքում Այվազովսկու փողոցի երթևեկելի 1-ին գոտիով դեպի նշված խաչմերուկ երթևեկող տրանսպորտային միջոցներին խաչմերուկում կթույլատրվի երթևեկել դեպի աջ կամ դեպի ձախ, նախկինում միայն դեպի աջի փոխարեն:

Արցախի պողոտայի և Այվազովսկու փողոցի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի

Հիշեցնենք`2019 թ. նոյեմբերի 6-ին էլ երթևեկության կազմակերպման փոփոխություն էր կատարվել Երևան քաղաքի Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում:

Ի՞նչ է հուշում այլ երկրների փորձը, կամ ինչպես պայքարել ճանապարհային «մարդասպանների» դեմ

Փոփոխության արդյունքում Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկին հարակից համապատասխան հատվածներում արգելվել է տրանսպորտային միջոցների կանգառը, միաժամանակ՝ Արտաշիսյան փողոցի դեպի վերոնշյալ խաչմերուկ երթևեկության ուղղության վրա՝ շուկայի դիմացի ճանապարհահատվածում, կազմակերպվել է ավտոկայանատեղի՝ տրանսպորտային միջոցների կանգնեցման ձևը՝ կայանման վայրում մայթին զուգահեռ դիրքով: