ԱԴԾ–ն հրապարակել է «Հիզբ ութ Թահրիրի» իսլամիստներին ձերբակալելու տեսանյութը

Իսլամիստները փակ ահաբեկչական կառույցներ են ստեղծել և պարարտ հող նախապատրաստել պետական հեղաշրջման և այսպես կոչված համաշխարհային խալիֆաթ ստեղծելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հրապարակել է մի շարք երկրներում արգելված «Հիզբ ութ Թահրիր» ահաբեկչական խմբավորման 9 զինյալների ձերբակալման հատուկ գործողությունների կադրերը։

Հայաստանն անվտանգ երկրների շարքում է. ահաբեկչության ռիսկը փոքր է

ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը հայտնում է, որ Մոսկվայում, Տյումենի շրջանում և Թաթարստանում ձերբակալել են խմբավորման 2 ղեկավարի և 7 շարքային անդամի։

Նրանք փակ ահաբեկչական կառույցներ են ստեղծել և պարարտ հող նախապատրաստել պետական հեղաշրջման և այսպես կոչված համաշխարհային խալիֆաթ ստեղծելու համար։

Խմբավորման անդամների ձերբակալության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են Ռուսաստանում արգելված քարոզչական նյութեր, կապի միջոցներ և էլեկտրոնային կրիչներ։

Գրիգորյան. «ԻՊ–ի ահաբեկիչների կողմից նկատվում են ուղղորդված գործողություններ»

«Հիզբ ութ-Թահրիր ալ-Իսլամին» («Իսլամական ազատագրական կուսակցություն») իսլամական քաղաքական կուսակցություն է, որը հիմնադրվել է Պաղեստինում 1953 թվականին և արգելված է արաբական, արևելյան Եվրոպայի, ասիական և մերձարևելյան երկրների մեծ մասում։ Ակտիվ գործում է Սիրիայում, Եգիպտոսում, Հորդանանում, Թունիսում, Քուվեյթում, Պաղեստինում, Թուրքիայում և Արևմտյան Եվրոպայում։

Թուրքերը Սիրիայում ձերբակալել են ահաբեկիչ ալ Բաղդադիի քրոջը. ԶԼՄ