ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. Մեր տեղեկություններով՝ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 60-ամյա մի տղամարդ, որը մարմնի վրա դանակի մի քանի հարված է եղել։
Արնաքամվող տղամարդուն Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան փողոցում տեսել են պատահական անցորդներն ու ահազանգել է 1-03։ Ժամանած շտապօգնության խումբն էլ տղամարդուն հասցրել է հիվանդանոց։
Բուժհաստատությունում պարզվել է, որ վնասվածքները որովայնի հատվածում են։ Հիվանդանոց եկած ոստիկանները չեն կարողացել խոսել տղամարդու հետ, քանի որ նա ֆիզիկապես ի վիճակի չի եղել ներկայացնել իր հետ պատահածի մանրամասները։
Ռումբի ահազանգը կեղծ էր. Երևանի թիվ 156 միջնակարգ դպրոցից տարահանումն ավարտվել է
Ըստ շրջանառող լուրերի` տղամարդը ինքն է դանակով մի քանի անգամ հարվածել իր որովայնին, ամենայն հավանականությամբ՝ կյանքին վերջ տալու նպատակով։
Կրակոցներ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են բազմաթիվ պարկուճներ
Շրջանառվող լուրերի իսկությունը, ինչպես նաև տղամարդու հետ պատահածի մանրամասները կպարզեն իրավապահները։