Սիլվիո Բերլուսկոնին սելֆիի սիրահարների պատճառով ընկել է ու հայտնվել հիվանդանոցում

«Forward Italy» կուսակցության առաջնորդը ինքնաթիռով տեղափոխվել է Միլան և հոսպիտալացվել տեղի հիվանդանոցներից մեկում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի` Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբ կատարած այցն ավարտվել է հոսպիտալացմամբ:

Բեռլուսկոնիի նախկին քարտուղարուհին նրան 3 միլիոն եվրո ժառանգություն է թողել

Ըստ տեղական ԶԼՄ-ների` 83-ամյա քաղաքական գործչին Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարում շրջափակել են նրա հետ լուսանկարվելու համար: Հրմշտոց է սկսվել, որի հետևանքով քաղաքական գործիչն ընկել է և կապտուկներ ստացել:

«Քո խաղն ավարտվել է». Սիլվիո Բեռլուսկոնիի վրա հարձակվել էր ակտիվիստ– ֆեմինիստուհին

«Forward Italy» կուսակցության առաջնորդն ինքնաթիռով տեղափոխվել է Միլան և հոսպիտալացվել տեղի հիվանդանոցներից մեկում:

Բերլուսկոնիի շտաբում վստահեցրել են, որ նրա վնասվածքները վտանգավոր չեն, կոտրվածքներ չկան:

Ամբողջական հետազոտություն անցնելուց հետո Բերլուսկոնին ինքնաթիռով վերադարձել է տուն:

Մայիսին Բերլուսկոնիին վիրահատել էին աղիքային խանգարման պատճառով: 2016-ի հունիսին Միլանի նույն հիվանդանոցում նրա սիրտն էին վիրահատել, որից հետո սկսեցին լուրեր պտտվել, թե քաղաքական գործիչը կրկին սրտի խնդիրներ ունի: