ՌԱԴԻՈ

Մակարյան. «Համարյա բոլոր տեսչական մարմինները պատրաստ չեն ստուգումներ իրականացնել»

Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը կարծում է, որ «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ՀՀ-ում կոռուպցիան վերացնելու լավագույն ճանապարհը չէ։
Sputnik
Մակարյան. «Համարյա բոլոր տեսչական մարմինները պատրաստ չեն ստուգումներ իրականացնել»

Փորձը ցույց է տալիս, որ ստուգումները չէ, որ ձեռնարկատերերին դուրս են բերում ստվերից: Այն ամենավատ գործիքն է: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։

Օրենքը փոխվեց, բայց այն առաջ էլ կարելի էր շրջանցել. ի՞նչ կտա ստուգումների մասին նոր օրենքը

Ըստ նրա՝ եթե խոսենք, թե ո՞ր ստուգող մարմիններն են պատրաստ հանկարծակի գնալ և ստուգում իրականացնել, պարզ կդառնա, որ բացի հարկային մարմիններից, համարյա բոլոր տեսչական մարմինները պատրաստ չեն այդ գործառույթը ստանձնել, որովհետև մինչ օրս հաստատված չեն իրենց ստուգման թերթիկները` ի՞նչը պետք է ստուգեն և ինչպե՞ս ստուգեն:

«Իսկ որո՞նք են այն նորմատիվները, որոնց համաձայն պետք է կատարվեն ստուգումները: Դրանք նույնպես հաստատված չեն: Ստուգող մարմինների ձեռքերը կաշկանդված են, քանի որ պետական համապատասխան մարմիններն իրենց որոշումներով, կանոնակարգերի մշակումով, նորմատիվների սահմանումով քանի տարի է` գտնվում են «դրեյֆային» վիճակի մեջ: Ու եթե գնան անօրինական ստուգումների, կհայտնվեն անելանելի վիճակի մեջ, որովհետև դատարան դիմելիս ձեռնարկատերերն իսկույն կշահեն դատը»,- նշեց Մակարյանը:

Ինչ «ճակատագիր» կունենա ծխախոտը. Սարգսյանը` ԵԱՏՄ-ում ակցիզային հարկի դրույքաչափի մասին

Նրա դիտարկմամբ՝ գուցե, ոմանք համոզել են պետական այրերին, որ այս տարբերակն արդյունավետորեն կգործի, սակայն պետությունն այս կերպ կոռուպցիան վերացնելու լավ ճանապարհ չի ընտրել: Անկախ ամեն ինչից, կոռուպցիայի ու ստվերի դեմ տարվող պայքարը, ստուգումներին առնչվող նախաձեռնությունները  ձեռնարկատերերին դարձրել է ավելի զգոն և զգուշավոր:

Անարգել արտահանում. հայկական բաստուրման Ռուսաստան առաքելու սահմանափակումներ չկան

Նշենք, որ  ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով նախատեսվում է վերացնել չափագիտական վերահսկողություն իրականացնելիս` ստուգումը սկսելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ, տնտեսվարող սուբյեկտին տեղեկացնելու մասին պահանջը: