ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. «Սան Ռեմո» ռեստորանի մերձակայքում հնչած կրակոցների հետևանքով երկու մարդ է մահացել, ևս երեքը վնասվածքներով տեղափովել են հիվանդանոց։ Տուժել է նաև ռեստորանի աշխատակցուհին, որը ծանր վիճակում է։ Այս մասին հայտնում է Sputnik Աբխազիան` հղում անելով ՆԳՆ մամուլի ծառայությանը։
Հրաձգությունը տեղի է ունեցել այսօր` նոյեմբերի 22-ին։
Նախնական տվյալներով` հրաձգության ժամանակ մահացել են Աբխազիայի բնակիչ Աստամուր Շամբան և Ավիձբա ազգանունով մի տղամարդ։
Ինտերֆաքսը, հղում անելով աղբյուրին, հայտնում է, որ մահացած Աստամուր Շամբան (1981 թվականին ծնված) «օրենքով գող է»։
Կրակոցներն արձակել են դիմակավորված անհայտ անձինք։
Զինված միջադեպ Էջմիածնում. վիրավորին հիվանդանոց են տարել, իրավապահները դեպքի վայրում են
Հայտարարվել է հետախուզում։ Հետախուզական գործողությունների ընթացքում կասկածյալի ավտոմեքենան հայտնաբերել են Սուխումի դեպոյի մերձակայքում այրվելիս։
Աբխազիայի ՆԳՆ–ն շարունակում է հանցագործության հետ առնչություն ունեցող անձանց հայտնաբերմանն ուղղված միջոցառումները։
Երևանի թիվ 116 դպրոցի բակում կրակոցներ են հնչել
Չհաստատված տվյալների համաձայն` վիրավորվել է նաև նրա հետ գտնվող ևս մեկ քրեական հեղինակություն` Ալխաս Ավիձբան։ Երկուսն էլ գուդաուտցի են։ Ավելի ուշ ՆԳՆ–ն հայտնել է, որ Ավիձբան մահացել է։