Արտակ Դավթյանը զրուցել է զինծառայողների հետ, ցուցումներ տվել հրամանատարությանը

ԳՇ պետը զորամասում տեղեկացել է օպերատիվ իրավիճակի, անձնակազմի մարտական, ֆիզիկական և բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, ու մարտական հերթապահության կրման պայմաններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է 2-րդ զորամիավորման N զորամասում: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Գլխավոր շտաբի պետին չե՞ն հեռացնի. ՀՀ ՊՆ–ն պարզաբանում է տվել

«ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին զեկուցվել է սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակի, անձնակազմի մարտական, ֆիզիկական և բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, մարտական հերթապահության կրման պայմանների, ինչպես նաև զորամասում իրականացված լայնածավալ վերանորոգման և ամրաշինական աշխատանքների մասին»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

«Ծեծված փոխգնդապետի մոտ նկատվում է դրական դինամիկա». ԳՇ պետը`զինծառայողի վիճակի մասին

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը զրուցել է զինծառայողների հետ, հրամանատարությանը ցուցումներ տվել մարտավարական իրադրության զարգացման, առաջիկա անելիքների, ինչպես նաև ստուգայցի ընթացքում արձանագրված որոշակի թերությունների շտկման վերաբերյալ:

Հայաստանում պայմանական ռազմական դրություն է հայտարարվել. լուսանկարներ

Հիշեցնենք` նոյեմբերի 18-ին ԳՇ պետը ԶՈՒ զորավարժարաններից մեկում հետևել էր արդիականացված «ՕՍԱ ԱԿ» համալիրների և հայրենական արտադրության այլ զինատեսակների` մարտական հրաձգությամբ անցկացված փորձարկումներին, հանձնարարականներ է տվել համապատասխան ստորաբաժանումների հրամանատարներին: