Երևանի Աբովյան 10 հասցեում բռնկած հրդեհը մարվեց։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
«911» ծառայությունը հրդեհի մասին ահազանգը ստացել էր 13:59-ին։
Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Ժամը 14:10-ին հայտարարվել էր հրդեհի բարդության «Թիվ-2» աստիճան: Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Ժամը 14:19-ին հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել էր «Թիվ-3» կանչի: Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Ժամը 16:08-ին հրդեհը մեկուսացվել է, 17:00-ին՝ մարվել:
Հիշեցնենք, որ Երևանի Աբովյան փողոցի բնակիչները վստահ են` Աբովյան 10 հասցեում գտնվող երկհարկանի շենքի հրդեհը միտումնավոր է արվել։ Նրանց խոսքով` տարածքը հանրային գերակա շահ է ճանաչվել, և հիմա այրում են, որպեսզի հեշտ տիրանան այդ կառույցին:
Թալանել են երևանյան դպրոցներից մեկի տնօրենին. տարել են 5 հազար դոլար և թանկարժեք զարդեր
Երևանի Աբովյան-Պուշկին-Նալբանդյան փողոցների միջանկյալ հատվածը կառավարության որոշմամբ գերակա շահ է ճանաչվել 2008-ին: Տարածքը ձեռք է բերել «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությունը, որը պատկանում է Սամվել Մայրապետյանին։ Ըստ նախագծի` ծրագրվում էր այդ տարածքում բազմաֆունկցիոնալ կառուցապատում իրականացնել՝ հյուրանոցներից մինչև բնակելի շենքեր:
Հրդեհ Ստեփանակերտի բազմահարկ շենքերից մեկում. կա զոհ. լուսանկարներ