Ողբերգական ավտովթար Երևանում. ԶԻԼ-ի և BMW-ի բախումից երիտասարդ տղա է մահացել. լուսանկարներ

Sputnik Արմենիայի տեղեկություններով` մահացածը BMW-ի վարորդն է։ Մի երիտասարդ էլ, որը գտնվել է BMW-ի սրահում, տեղափոխվել է հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Երևանի Նոր Նորքի Դավիթ Բեկ փողոցում արտակարգ իրավիճակ է. իրար են բախվել ԶԻԼ և BMW մակնիշի ավտոմեքենաներ։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` վթարի վայրում երիտասարդ տղայի դի կա։

Աբովյան 10 հասցեի շենքը միտումնավո՞ր է հրդեհվել. տեղի բնակիչները զայրացած են

Ըստ խոսակցությունների՝ մահացածը, որը մոտ 25-ից 30 տարեկան է, BMW-ի վարորդն է։ Մի երիտասարդ էլ, որը գտնվել է BMW-ի սրահում, տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի ուժգնությունից ԶԻԼ-ը կողաշրջվել է, իսկ BMW-ն, բառի բուն իմաստով՝ վերածվել է մետաղաջարդոնի՝ բաժանվելով մի քանի մասի։

Այս պահին դեպքի վայրում աշխատում են մեծ թվով ճանապարհային ոստիկաններ, հրշեջ-փրկարարներ ու քննիչներ։