Վայրկյանը մեկ` նոր սմարթֆոն․ չինական ընկերությունը նոր գործարան է բացում

Xiaomi ընկերության նոր գործարանում կիրառվելու են նորագույն տեխնոլոգիաները, շինարարությունն արդեն ընթացքի մեջ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Xiaomi չինական ընկերությունը տեղեկացրել է, որ կառուցում է առաջադեմ 5G գործարան, որը վայրկյանում մեկ սմարթֆոն կթողարկի։ 3Dnews-ը տեղեկացնում է, որ ընկերությունն այս մասին հայտարարել է Պեկինում կայացած «2019 World 5G Convention» միջոցառման ժամանակ։

Չինացիները ներկայացրել են ձայնային նոր օգնականին, որի հետ կարելի է ի սրտե զրուցել

Հայտարարության համաձայն՝ ինովացիոն ձեռնարկությունն արդեն կառուցվում է։ Այն գտնվելու է Պեկինի տնտեսական և տեխնոլոգիական զարգացման գոտու տարածքում։

Նոր գործարանում Xiaomi-ն օգտագործելու է գերժամանակակից տեխնոլոգիաներ` 5-րդ սերնդի կապի ցանցեր, ավտոմատացված արտադրողական գծեր, համակարգեր՝ հիմնված հսկայական տվյալների վերլուծության վրա և այլն։

Սկզբում ձեռնարկությունում կարտադրվի տարեկան 1 մլն սմարթֆոն։ Իսկ արդեն ապագայում արտադրության արագությունը կհասնի վայրկյանում մեկ սմարթֆոնի։ Այս ցուցանիշը 60 տոկոսով բարձր է ավանդական գործարաններից։

Սովորական «ծալովի» հեռախոսն այլևս սովորական չէ. Motorola–ն ցուցադրել է իր նոր սարքը

Xiaomi կորպորացիան ակտիվորեն զարգացնելու է 5G սմարթֆոնների արտադրությունը։ Մյուս տարի բոլոր բջջային հեռախոսները, որոնց արժեքը կգերազանցի 300 դոլարը, կաշխատեն 5-րդ սերնդի ցանցում։

Իսկ 2020 թվականին ընկերությունը մտադիր է թողարկել 5G սմարթֆոնների մոտավորապես 10 սերիա։

Ռուսական ընկերությունը հիմա էլ ականջակալներն է ոսկով պատել