С- 400-ի մատակարարման հարցը Վաշինգտոնն ու Անկարան նորից կքննարկեն

Միացյալ Նահանգները դեռ դեմ է ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարումներին ու փորձում է ազդել պաշտոնական Անկարայի վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Ուրբաթ ԱՄՆ–ի պատվիրակությունը Անկարայում կհանդիպի թուրք գործընկերների հետ` ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների խնդիրը քննարկելու համար։ Այս մասին Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչն ասել է նոյեմբերի 21-ին` ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։

Իրանը ներկայացրել է սեփական արտադրության «Բավար-373» զենիթահրթիռային համալիրը

Այս տարվա հուլիսին Ռուսաստանը սկսել էր С-400 մատակարարել Թուրքիային, ինչի պատճառով Վաշինգտոնի ու Անկարայի հարաբերություններում ճգնաժամ էր առաջացել։

Թուրքիան նախատեսում է նոր զենքը գործարկել 2020 թվականի ապրիլին։

Ռուսաստանն ավարտել է դեպի Թուրքիա С-400-ների մատակարարման երկրորդ փուլը

Ավելի վաղ Վաշինգտոնը պահանջում էր հրաժարվել գործարքից ու փոխարենը գնել ամերիկյան Patriot համալիրները։ ԱՄՆ–ն սպառնում էր, որ կչեղարկի F-35–ի վաճառքն ու Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառի։

Ռուսաստանը Թուրքիային չի փոխանցի С-500–ի «վերահսկիչ փաթեթը». փորձագետ

Նոյեմբերի 19–ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ անկարան չի հրաժարվի С-400 գնելուց։