Տրանսպորտային ծառայությունների թվայնացում, անվտանգություն. Պապիկյանը Մոսկվայում է

Նախարար Սուրեն Պապիկյանը կարևորել է Հայաստանի տարանցման հնարավորությունների արդյունավետ օգտագործումը ԵԱՏՄ գործընկեր երկրների հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության ձևաչափով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Մոսկվայում ընթացող ԵԱՏՄ-ի անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 3-րդ նիստը վարել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը։

ՀԿԵ-ն և GeoProMining-ը համագործակցության պայմանագիր են ստորագրել

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 20–ին Մոսկվայում կայացած ԵԱՏՄ-ի անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի նիստի առանցքային թեմաներն են եղել ԵԱՏՄ անդամ պետությունների՝ 2018-2020 թթ․ համակարգված տրանսպորտային քաղաքականության իրականացման միջոցառումների ծրագրերը, ԵԱՏՄ տրանսպորտատնտեսական հաշվեկշիռը, տրանսպորտի ոլորտում լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի Երևանում հոկտեմբերին կայացած երկրորդ նիստի որոշումների կատարման ընթացքին վերաբերող հարցեր: Խորհրդի նիստի արդյունքների հիման վրա ընդունվել են համապատասխան արձանագրային որոշումներ:

Համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել նաև ԱՊՀ մասնակից պետությունների տրանսպորտի համակարգող խորհրդի 39-րդ նիստը։ Խորհրդի նախագահի տեղակալ է ընտրվել ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը:

Տրանսպորտային ծառայությունների թվայնացում, անվտանգություն. Պապիկյանը Մոսկվայում է

Այցի ընթացքում նախարար Պապիկյանը հանդիպումներ է ունեցել մասնակից երկրների գործընկեր գերատեսչությունների ղեկավարների հետ և քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք վերաբերել են տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավմանը, փոխադրումների անվտանգության և հուսալիության մակարդակի բարձրացմանը, տրանսպորտային ծառայությունների թվայնացմանը և ներդրումների ծավալների մեծացմանը։

Վրաստան չվերթերի արգելքի պատճառով ռուսական ավիաընկերությունները միլիարդների վնաս են կրել

Նախարար Սուրեն Պապիկյանը կարևորել է Հայաստանի տարանցման հնարավորությունների արդյունավետ օգտագործումը ԵԱՏՄ գործընկեր երկրների հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության ձևաչափով։

«Տրանսպորտային շաբաթ-2019» համաժողովի շրջանակներում նախարար Պապիկյանը մասնակցել է նաև ԵԱՏՄ-ի ձևավորման հնգամյակին նվիրված միասնական տաղավարի ցուցադրությանը, որտեղ առանձնակի ուշադրության են արժանացել միության անդամ երկրների տնտեսությունները կապող տրանսպորտային ենթակառուցվածքներին առնչվող ծրագրերը։ Միասնական տաղավարում Հայաստանը ներկայացրել է ԵԱՏՄ անդամակցությունից ի վեր Բագրատաշենի անցակետի արդիականացմանն ուղղված աշխատանքների ընթացքը:

Ցուցադրության ընթացքում Սուրեն Պապիկյանը ծանոթացել է ԵԱՏՄ տարածքում անդամ երկրների միջև արագացված տրանսպորտային հաղորդակցություն կազմակերպելու հնարավորություններին, դրա հետ կապված տեխնոլոգիաների և ծառայությունների մատուցման նորարարություններին, առանձնահատուկ շեշտել է Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների և ծառայությունների բարելավման անհրաժեշտությունը, ինչպես նաև ԵԱՏՄ և համաշխարհային շուկաների համար որպես տարածաշրջանի տրասնպորտային կարևոր հանգույցի կայացման հրատապությունը։

Կրճատված աշխատակիցները դիմել են դատարան. «Ժողովուրդ»

«Տրանսպորտային շաբաթ» ամենամյա միջազգային համաժողովը ներառում է տրանսպորտի բնագավառի մի շարք նշանակալի միջոցառումներ: Յուրաքանչյուր տարի ոլորտային այս կարևոր միջոցառումն անցկացվում է Ռուսաստանի Դաշնության կառավարության աջակցությամբ՝ ԱՊՀ երկրներից տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների, օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչների, համաշխարհային խոշոր տրանսպորտային ընկերությունների, ֆինանսական ինստիտուտների, ապահովագրական ընկերությունների և խոշորագույն բանկերի, միջազգային կազմակերպությունների համաշխարհային փորձագիտական հանրության ներկայացուցիչների մասնակցությամբ: