ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Սյունիքի մարզում գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով երկու մարդ է մահացել, չորս հոգու էլ տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել երեկ` նոյեմբերի 20-ին։
«911» ծառայությունը ժամը 22:53-ին տեղեկություն է ստացել, որ Իշխանասար գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ «Զորած քարեր» կոչվող տարածքում «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արամ Գ. ծնված 1974 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Կարինե Ղ.-ն (ծնված 1974 թ.), Վլադիկ (ծնված 2013 թ.), Սոնա (ծնված 2003 թ.) և Նվարդ (ծնված 2002 թ.) Մ.-երը տեղափոխվել են Սիսիանի ԲԿ, իսկ վարորդը և ուղևոր Նվեր Մ.-ն (ծնված 1975 թ.) տեղում մահացել են:
Թալանել են երևանյան դպրոցներից մեկի տնօրենին. տարել են 5 հազար դոլար և թանկարժեք զարդեր
Բժիշկները տուժածների վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Բուրաստան գյուղի դաշտերում հայտնաբերվել է 55-ամյա տղամարդու դի