ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի - Sputnik. «Մանկական Եվրատեսիլ 2019» միջազգային երգի մրցույթի ռուս մասնակիցը` 13-ամյա Դենբերել Օօրժակը, մրցույթի առաջին փորձի ժամանակ բեմում ուշագնաց է եղել, նրան տեղափոխել են Լեհաստանի հիվանդանոցներից մեկը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Իգոր Կրուտոյի ակադեմիայի» մամուլի ծառայությանը:
Փորձի ժամանակ Օօրժակն իրեն վատ է զգացել, բժիշկներ են ժամանել, որոնք խորհուրդ են տվել տղային հանգստանալ: Դենբերելի կողքին եղել են նրա տատիկը և Ռուսաստանի պատվիրակության ներկայացուցիչները:
«Առաջին փորձի ընթացքում Դենբերելն ուշագնաց է եղել: Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են տեղի հիվանդանոց: Նա այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ», - նշված է մամուլի հաղորդագրության մեջ:
Ըստ տեղեկության` տղան բուժզննում է անցել: Բժիշկները նրան առաջարկել են հանգստանալ և գիշերը մնալ հիվանդանոցում ՝ բժշկական անձնակազմի հսկողության տակ:
«Սիրում եմ ուշադրության կենտրոնում լինել». անկեղծ զրույց Սրբուկի հետ
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա նոյեմբերի 24-ին Լեհաստանի Գլիվիցե քաղաքում:
«Ես հոգեբանորեն պատրաստ եմ թե՛ հաղթանակի, թե՛ պարտության». Կարինա Իգնատյան