Ինչ եղավ հետո, երբ հնարամիտ ամերիկացին որոշեց կեղծ ականջակալներ շաղ տալ քաղաքով մեկ

Սան Ֆրանցիսկոյի բնակիչներից մեկը դաժան խաղ է խաղացել համաքաղաքացիների հետ։ Տեսանյութում երևում է, թե ինչ հնարամտության է նա դիմել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկոյում բնակվող արտ-տնօրեն Պաբլո Ռոշան AirPods անլար ականջակալների պատկերով «սթիքերներ» է տպագրել և դրանք փակցրել քաղաքի տարբեր հատվածներում։ Թեև ականջակալները թղթից են եղել, բայց շատ բնական են երևացել, ու անցորդներին թվացել է, թե ճանապարհին ինչ-որ մեկի կորցրած ականջակալներն են ընկած։ Բնականաբար, շատերը չեն դիմացել թանկարժեք ականջակալները յուրացնելու գայթակղությանը։

Պաբլոն այս մասին Instagram-ում գրառում է կատարել, և մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ նրա կատակի զոհերի թիվը քիչ չէ։

Չինացիները ներկայացրել են ձայնային նոր օգնականին, որի հետ կարելի է ի սրտե զրուցել

Ոմանք նրան նույնիսկ չար հանճար են անվանել։

​Սա Պաբլոյի առաջին նման մասշտաբային կատակը չէ։ 2016 թվականին նա կրկնօրինակել էր Apple-ի գովազդը՝ տեղադրելով տարօրինակ լուսանկարներով կեղծ պաստառներ (այդ լուսանկարներն իբր թե արված էին 6-րդ սերնդի iPhone-ով)։

Սովորական «ծալովի» հեռախոսն այլևս սովորական չէ. Motorola–ն ցուցադրել է իր նոր սարքը

Իսկ այս տարվա ամռանը Պաբլոյի «շնորհիվ» Burger King-ի Instagram-յան պաշտոնական էջի «նշված լուսանկարներ» բաժնում տղամարդու սեռական օրգաններ էին հայտնվել։ Պաբլոն որոշել էր այդպես պատժել ընկերությանը, որը վերցրել էր նրա ստեղծած կոնտենտը և չէր նշել հեղինակի անունը։

Ռուսական ընկերությունը հիմա էլ ականջակալներն է ոսկով պատել