Հայտնի են Գերմանիայի նախկին նախագահի որդուն սպանելու դրդապատճառները

Դասախոսության ժամանակ չարագործը մոտեցել է բժիշկ Ֆրից ֆոն Վայցզեկերին և դանակի մի քանի հարված հասցրել։ Միջադեպի ժամանակ տուժել է նաև ներկաներից մեկը, որը փորձել է խանգարել հարձակվողին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության (ԳԴՀ) նախկին նախագահի որդուն սպանող անձը հիվանդագին ատելություն է ունեցել զոհի ընտանիքի հանդեպ, այս մասին հայտնում է Բեռլինի դատախազությունը։

Մոսկվայում սպանել են հայտնի մարզիկ Աշոտ Բոլյանին

Բժիշկ Ֆրից ֆոն Վայցզեկերը սպանվել է երեքշաբթի` նոյեմբերի 19–ին, Բեռլինի հիվանդանոցներից մեկում։ Չարագործը մոտեցել է նրան դասախոսության ժամանակ և դանակի մի քանի հարված հասցրել։ Միջադեպի ժամանակ տուժել է նաև ներկաներից մեկը, որը փորձել է խանգարել հարձակվողին։

Դատախազությունից հայտնել են, որ կասկածյալը 57-ամյա Գերմանիայի քաղաքացի է, որ նախկինում դատվածություն չի ունեցել։ Մեղադրյալը իմացել է, որ Ֆրից ֆոն Վայցզեկերը բաց դասախոսություն է կարդալու և հատուկ դրա համար Բեռլին է ժամանել։

Հարձակումից հետո մեղադրյալին ձերբակալել են, չորեքշաբթի նա զննում է անցել հոգեբուժարանում։ Հայտնում են, որ նա այնտեղ կմնա մինչև արդյունքների հրապարակումը։

Բիզնեսմեններից պարտքե՞րն էր ստանում. նոր մանրամասներ Աշոտ Բոլյանի սպանությունից

Մահացած Ֆրից ֆոն Վայցզեկերը Schlosspark-Klinik հեղինակավոր կլինիկայի գլխավոր բժիշկն էր։ Նրա հայրը 1981-1984 թվականներին եղել է Բեռլինի քաղաքապետը, իսկ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1984-1994 թվականներին։ Մահացել է 2015 թվականի հունվարի 31-ին։