ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի - Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ստորագրել է Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի ազատման դիմումը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։
«Այսօր փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն այգու աշխատակիցներին է ներկայացնելու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին»,–ասաց նա։
Ի դեպ, կենդանաբանական այգին մեկ փոխտնօրեն ունի՝ Վլադիմիր Սիմոնյանը, որն էլ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի։
Թափառող շները հարձակվել են կենդանաբանական այգու կենգուրուների վրա. 3-ը սատկել են
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31–ին Երևանի կենդանաբանական այգու ղեկավարությունը հայտարարել էր, որ թափառող շները հարձակվել ու երեք կենգուրու են հոշոտել, իսկ հաջորդ օրը` նոյեմբերի 1–ին, շների ոհմակը հարձակվել ու 3 մուֆլոն էր կերել։ Նույն օրը այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանն աշխատանքից ազատման դիմում էր գրել։
Հերթական դեպքը կենդանաբանական այգում. շների ոհմակը հիմա էլ 3 մուֆլոն է կերել
Նոյեմբերի 6–ին այգու աշխատակիցները նամակ էին հանձնել ՀՀ կառավարություն և Երևանի քաղաքապետարան՝ հայտնելով, որ դեմ են այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականին։