Երևանում դեղատան տնօրեն է ձերբակալվել. տեսանյութ

Ոստիկանության ծառայողները խուզարկել են դեղատունն ու հայտնաբերել հոգեներգործուն դեղապատիճներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի - Sputnik. Ձերբակալվել են Երևանի Աջափնյակ վարչական շրջանի դեղատներից մեկի տնօրենն ու Երևանի 44–ամյա մի բնակիչ։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության կայքը։

Աբովյան 10 հասցեի շենքը միտումնավո՞ր է հրդեհվել. տեղի բնակիչները զայրացած են

Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանը ձերբակալվել է. ԱԱԾ

Նոյեմբերի 18-ին Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել ու ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 44-ամյա մի տղամարդու։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հոգեներգործուն դեղապատիճ։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ բերման ենթարկվածը դեղապատիճը գնել է Աջափնյակ վարչական շրջանի դեղատներից մեկից։

Նոյեմբերի 19-ին ոստիկանության ծառայողները դատարանի որոշմամբ խուզարկել են դեղատունը և հայտնաբերել 56 հատ հոգեներգործուն դեղապատիճ։ Դեղատան տնօրենը բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին ու ձերբակալվել։

Անաստասիա Զավորոտնյուկի մորը կարող են ձերբակալել. ԶԼՄ

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնի է դարձել, որ նա հոգեներգործուն դեղապատիճները ձեռք է բերել Երևանի 44-ամյա մի բնակչից։

Վերջինս ևս հայտնաբերվել է, բերման ենթարկվել ու ձերբակալվել։

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

Հանգա

մանքները նախաքննությամբ պարզվում են։