ՌԱԴԻՈ

Աթոյան. «Նոր Հայաստանում արդեն ժամանակն է ազատվելու շինծու օրենքներից»

Հայ տնտեսվարողների ու սպառողների իրավապաշտպան կենտրոնի նախագահ Արթուր Աթոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին:
Sputnik
Աթոյան. «Նոր Հայաստանում արդեն ժամանակն է ազատվելու շինծու օրենքներից»

«ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում կատարել փոփոխություն, որի արդյունքում կվերացվի չափագիտական վերահսկողություն իրականացնելիս ստուգումը սկսելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ տնտեսվարող սուբյեկտին տեղեկացնելու մասին պահանջը: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հայ տնտեսվարողների ու սպառողների իրավապաշտպան կենտրոնի նախագահ Արթուր Աթոյանը։ 

Ծառուկյանն առաջարկում է բռնության մասին հայկական ժողովրդական օրենք ընդունել

Օրենք՝ «օրենքով գողերի» համար․ Փաշինյանի բռնած գործը երկու ավարտ կարող է ունենալ

Նրա կարծիքով՝ նոր Հայաստանի պայմաններում արդեն ժամանակն է ազատվելու շինծու օրենքներից։ 

«Նախկինում, երբ ստուգումներից առաջ տնտեսվարողները տեղեկացվում էին, նրանք կարգի էին բերում խախտումներն ու պատրաստվում ստուգումների, իսկ հետո շարունակում էին նույն գործելակերպը: Նախկին օրենքն անկարգ տնտեսվարողներին ու ՀՀ իշխանությունների գործունեությանը բնորոշ էր, իսկ ներկա իշխանությունները նախապատվություն են տալիս ժողովրդավարական ու իրավական գործընթացներին»,- նշում է Արթուր Աթոյանը: 

Վայ–վարորդները կզրկվեն վարորդական իրավունքից. Հայաստանում մտադիր են խիստ օրենք ընդունել

Պարկեշտ տնտեսվարողները, ովքեր մշտապես իրավախախտումներ թույլ չեն տալիս, բնականաբար, ստուգումներից չեն մտահոգվում: Նոր օրենքն, ըստ Աթոյանի, շատ կարևոր է օրինազանցությունները վերացնելու առումով և նույնիսկ պետք է ավելի շուտ ընդունվեր: Նա նոր օրենքի հետ կապված ռիսկեր չի տեսնում և բացառում է ստուգումներ իրականացնող մարմնի ու տնտեսավարողների միջև կոռուպցիոն, մութ գործարքների կնքման հնարավորությունը: 

«Փոխադարձ համաձայնությամբ խախտումները չարձանագրելու, դրանք պարտակելու, թաքցնելու պրակտիկան շատ դժվար կլինի, եթե ստուգումները ներառեն ամբողջ պրոցեսը, բոլոր փուլերը»,-նշում է Արթուր Աթոյանը: 

Ժամանակն է, որ տնտեսվարողներն աշխատեն ավելի բաց և թափանցիկ պայմաններում, առանց անհանգստանալու և կաշկանդվելու: Աթոյանի տեղեկացմամբ՝ տնտեսվարողներից շատերը, որպեսզի գոյատևեն, վարում են երկու հաշվապահություն՝ սև և սպիտակ: Դա արվում է ոչ թե գերշահույթ ստանալու համար, այլ այն պատճառով, որ օրենսդրությունը մի փոքր խիստ է, հետևաբար, պետք է ուշադրություն դարձնել նաև այն հարցին, թե ինչ հնարավորություն պետք է տալ տնտեսվարողին, որ նա այլևս շահագրգռված չլինի սև հաշվապահություն իրականացնելու հարցում: