Աբովյան 10–ի հրդեհը մարդկային գործոնի հետևանք է. փրկարարները կփորձեն ներս մտնել

Աբովյան 10 հասեցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին հետևում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի - Sputnik. Այն, որ Աբովյան 10 հասեցում բռնկված հրդեհը մարդկային գործոնի արդյունք է` միանշանակ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը։

«Հրդեհի առաջացման պատճառների հետ կապված քննություն կանցկացվի ու հստակ կնշվեն պատճառները։ Անհոգ եղեք, շուտով կմարեն հրդեհը. ուժերը բավարար են դրա համար։  Պաշտոնապես հայտարարում եմ` հրդեհն այլևս չի կարող տարածվել»,–ասաց նա։

Գաբրիելյանի խոսքով` տարածքը 500 քմ է, որից 50–ն այրվել էր մինչ փրկարարների` դեպքի վայր հասնելը։ Եվս 200 քմ այրվել է ընթացքում։

Հրդեհ Գեղարքունիքում. գոմում բռնկած հրդեհի հետևանքով 70 ընտանի կենդանի է սատկել

Աբովյան 10 հասցեի շենքը միտումնավո՞ր է հրդեհվել. տեղի բնակիչները զայրացած են

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլականը հայտնեց, որ հրշեջները կփորձեն մտնել տանիքի տակ, որպեսզի մարեն հրդեհը։ Նա հայտնեց նաև, որ ասում են` շինության երկրորդ հարկում շինարարություն է գնում, սակայն հրդեհի առաջացման պատճառների մասին դեռ շուտ է խոսել։

Հիշեցնենք, որ Երևանի Աբովյան փողոցի բնակիչները վստահ են` Աբովյան 10 հասցեում գտնվող երկհարկանի շենքի հրդեհը միտումնավոր է արվել։ Նրանց խոսքով` տարածքը հանրային գերակա շահ է ճանաչվել, և հիմա այրում են, որպեսզի հեշտ տիրանան այդ կառույցին:

Խոշոր հրդեհ Երևանում. երկհարկանի շենք է այրվում

Երևանի Աբովյան-Պուշկին-Նալբանդյան փողոցների միջանկյալ հատվածը կառավարության որոշմամբ գերակա շահ է ճանաչվել 2008-ին: Տարածքը ձեռք է բերել «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությունը, որը պատկանում է Սամվել Մայրապետյանին։ Ըստ նախագծի` ծրագրվում էր այդ տարածքում բազմաֆունկցիոնալ կառուցապատում իրականացնել՝ հյուրանոցներից մինչև բնակելի շենքեր: