Շղթայական ավտովթար Երևանում. բախվել է 5 ավտոմեքենա

Ավտովթարի հետևանքով միմյանց են բախվել միանգամից 3 BMW, Kia և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Soutnik. Այսօր՝ նոյեմբերի 21-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Լենինգրադյան և Սեբաստիա փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 53-ամյա Արսեն Խ-ի վարած Kia, 24-ամյա Արման Բ-ի`BMW, 58-ամյա Արման Հ-ի` BMW, 31-ամյա Հովհաննես Բ-ի`BMW մակնիշի և 26-ամյա Արա Պ-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդներից Արա Պ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Երևանում դեղատան տնօրեն է ձերբակալվել. տեսանյութ

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողները։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ողբերգական ավտովթար Երևանում. ԶԻԼ-ի և BMW-ի բախումից երիտասարդ տղա է մահացել. լուսանկարներ