ՌԱԴԻՈ

Խաչատրյան. «ԿԳՄՍՆ նախաձեռնությունը հետաքրքիր է, միայն պետք է ճիշտ կառավարել»

Կրթական հարցերով փորձագետ Սերոբ Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհուրդ ձևավորելու գաղափարին, քանի որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կմշակի նախարարին կից աշակերտական խորհրդի ձևավորման կարգը:
Sputnik
Խաչատրյան. «ԿԳՄՍՆ նախաձեռնությունը հետաքրքիր է, միայն պետք է ճիշտ կառավարել»

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության` նախարարին կից աշակերտական խորհուրդ ձևավորելու նախաձեռնությունը հետաքրքիր է, եթե միայն ճիշտ կառավարվի։ Այն հնարավորություն կտա լսելու աշակերտների տեսակետը: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց կրթական հարցերով փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

Թամադաներ պատրաստող կրթական համակարգը փոխարինել ինժեներներ պատրաստող համակարգով. Փաշինյան

«Ամբողջ խնդիրն այն է՝ այդ խորհուրդը նպատակին կծառայի, թե ոչ: Հիմա նախարարին կից կա նաև հասարակական խորհուրդ: Դուք երբևէ լսե՞լ եք, որ այդ կառույցը ինչ-որ վճռորոշ տեսակետ հայտնի: Դա ձևական բան է: Բոլորիս հայտնի է նաև երկրի ղեկավարին կից հանրային խորհուրդը: Ցավոք, չենք տեսնում, որ խորհուրդներն ինչ-որ ազդեցություն ունենան»,-նշեց նա:

Աշակերտական խորհրդի ստեղծման պարագայում, ըստ փորձագետի, ամեն ինչ կախված կլինի այն հանգամանքից, թե ինչ կփոխի այդ կառույցը, հակառակ դեպքում այն դեկորատիվ բնույթ կկրի:

«Կառավարության, քաղաքացիների ոտքերից կախվել և ճահիճի մեջ քաշել չի ստացվի». Փաշինյան

«Կարևոր հարց է, թե ո՞ր աշակերտներն են ներգրավվելու խորհրդի կազմում, արդյո՞ք լսելի է լինելու բոլոր աշակերտների ձայնը, թե՞ միայն գերազանցիկներն են լինելու: Հիմա Հայաստանում այնպիսի վիճակ է, որ կարելի է ամեն ինչ ստեղծել, բայց խնդիրն այն է, որ կարողանաս ճիշտ աշխատացնել»,-ասաց Խաչատրյանը:

«Չի կարելի բուհերը դնել դիկտատորային կառավարման տակ». դասախոսները` ընդդեմ ԿԳՄՍ նախարարի

Անդրադառնալով Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության պահանջով հանդես եկող ուսանողների նստացույցին՝ Սերոբ Խաչատրյանը նշեց, որ յուրաքանչյուր կողմ ունի իր տեսակետը: Ոչ ոք բացարձակ ճշմարիտ չէ: Նրա կարծիքով` գուցե արժե մի փոքր սպասել, որովհետև հաստատ հայոց լեզվի ու պատմության հարց բարձրացնելու ժամանակը չէր: Կարելի էր լուծել մյուս խնդրահարույց հարցերը, մինչև այս մեկը կհասունանար: