Փառք Աստծո, որ ինձ իրենց քաղաքական թիմի անդամ չեն համարել. Վանեցյան

Արթուր Վանեցյանը նշում է, որ ԱԱԾ բացահայտումներով երբեք չի պարծեցել. դրանցով պարծեցել ու դիվիդենտներ են քաղել ինչ-ինչ մարդիկ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբեր - Sputnik. ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ուրախ է, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՖՖ գործկոմի անդամ Արեն Մկրտչյանը վերջապես հասկացել է, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենն ի պաշտոնե չի կարող լինել որևէ քաղաքական թիմի անդամ: Այս մասին Վանեցյանն ասաց 168.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով նոյեմբերի 19-ին լրագրողների հետ զրույցում Մկրտչյանի այն հայտարարությանը, թե Վանեցյանը երբեք իրենց թիմի անդամ չի եղել:

ՀՖՖ–ն դատապարտում է Հենրիխ Մխիթարյանին` ավագի թևկապից զրկելու կարծիքը. Վանեցյան

«Առհասարակ, ԱԱԾ աշխատակիցը ծառայում է պետությանը, այլ ոչ թե օրվա քաղաքական իշխանությանը։ Փառք Աստծո, որ ինձ իրենք չեն համարել իրենց քաղաքական թիմի անդամ: Կարծում եմ՝ այդքանից հետո Մկրտչյանը դեմ կքվեարկի ԱԺ ներկայացված այն նախագծին, որով ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները դառնում են քաղաքական»,-ասաց Վանեցյանը:

Նա, անդրադառնալով Մկրտչյանի մեկ այլ հայտարարությանը, թե ԱԱԾ-ում աշխատելիս կատարած բացահայտումները պարծենալու առիթ չեն եղել իր քաղաքական թիմի համար, և դա ԱԱԾ տնօրենի պարտականությունն է, Արթուր Վանեցյանն ասաց՝ ի տարբերություն բոլորի՝ ինքը երբիցե ԱԱԾ բացահայտումներով չի պարծեցել: Այդ բացահայտումներով, ըստ նրա, պարծեցել են և փորձել են դիվիդենտներ քաղել ինչ-ինչ մարդիկ։

Մեղավորը միայն Վանեցյա՞նն է, կամ երբ ԱԱԾ տնօրենն էր, ֆուտբոլում ամեն ինչ լա՞վ էր

Հիշեցնենք, որ հաղորդումը նկարահանվել է մինչև Արթուր Վանեցյանի՝ ՀՖՖ նախագահի պաշտոնից հրաժարական տալը:

Այսօր ՀՖՖ-ում տեղի ունեցավ գործկոմի նիստ, որի ավարտից հետո էլ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց: Նա նշեց, որ նոյեմբերի 19-ին կայացած Եվրո 2020–ի ընտրական փուլի վերջին` Իտալիա–Հայաստան հանդիպումը 1։9 հաշվով ավարտելն աննախադեպ ու մտահոգիչ էր, և հարցերին պետք է լուծում տրվեն:

«Արթուր Վանեցյանն է 1։9 հաշվով պարտվելու պատասխանատուն, պետք է բացատրություն տա». Մկրտչյան

Արթուր Վանեցյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ է նշանակվել 2018թ.–ի սեպտեմբերի 22–ին։ Այդ ժամանակ նա նաև ՀՀ ԱԱԾ տնօրենն էր։