Գյումրին` քանդակագործության միջազգային կենտրոն. սպասում են մեծ թվով հյուրերի

Գյումրիում անցկացվող սիմպոզիումի նպատակն է ամրապնդել մշակութային երկխոսությունն ու համագործակցությունը մասնակից և հետաքրքրված երկրների միջև:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Դեկտեմբերի 15-23 Գյումրիում անցկացվելու է քանդակագործության «Վերելք -2» միջազգային երիտասարդական սիմպոզիումը և գիտաժողովը: Այս մասին այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գյումրու Քանդակագործության Ազգային պարկ-թանգարանի տնօրեն Արթուր Գևորգյանը:

Գյումրին` քանդակագործության միջազգային կենտրոն. սպասում են մեծ թվով հյուրերի

2013 թվականից սկսած` սա արդեն չորրորդ միջազգային սիմպոզիումն է, որը կուղեկցվի «Հետխորհրդային երկրներում քաղաքաշինական գծի ու մշակույթի փոփոխությունը» գիտաժողովով:

Գյումրու որոշ շենքեր անձնագիր կունենան

Այս տարի սիմպոզիումին մասնակցում են 8 երկրների 40 մասնակիցներ, որոնցից 16-ը քանդակագործ են, 24-ը արվեստաբան։ Հայաստանից սիմպոզիումին կմասնակցեն ավելի քան 30 քանդակագործներ:

«Ծրագրին մասնակցության հայտ է ներկայացրել 141 դիմորդ, որոնցից մենք ընտրել ենք լավագույններին»,- նշեց Գևորգյանը։

Ի դեպ, մասնակիցների քանդակները, էսքիզները և գծագրերը հանձնելու են Գյումրու Քանդակագործության Ազգային պարկ-թանգարանին:

Կայսերական նավատորմի նավեր և ոչ միայն. Գյումրիում բացվեց յուրահատուկ ցուցահանդես

Ծրագրի ընթացքում ընդունվելու է Խորհրդային մշակույթի պահպանության հուշագիր:

Պարկ-թանգարանը ստեղծվել է Գյումրու ՄԷԿ (Մշակութային էքսպերիմենտալ կենտրոն) ՀԿ նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության և Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ:

Նշենք, որ Գյումրու ՄԷԿ ՀԿ-ն 2013 թվականից իրականացնում է Քանդակագործության Միջազգային սիմպոզիումներ և արդեն 2014 թ-ի ՀՀ մշակույթի նախարարության և Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ հիմնադրվել է Քանդակագործության Ազգային պարկ-թանգարանը, որի հիմնական նպատակն է պահպանել Խորհրդային քանդակագործությունը և հուշակոթողները:

Ղափամայի փառատոն` Առափիում. Շիրակի մարզում նոր ավանդույթի հիմք դրվեց

2017 թ.  արդեն՝ Քանդակագործության միջազգային սիմպոզիումներն իրականացվում են ԱՊՀ երկրների միջազգային հումանիտար հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ և ուղեկցվում են «Հետխորհրդային երկրներում քաղաքաշինության ու մշակույթի գծի փոփոխությունը» խորագրով գիտաժողովով: