Ղրիմն ու Լեռնային Ղարաբաղը համեմատելը սխալ է. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալենն ընդգծել է, որ Հայաստանը կարող է կամուրջ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի և Ղրիմի միջև համեմատություններ անցկացնելը սխալ է. իրավիճակները բոլորովին տարբեր են։ Այդ մասին ռուսաստանցի լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ, հայ–ռուսական միջկառավարական պատվիրակության ղեկավար Ալեն Սիմոնյանը։

«Ռուս գործընկերները Հայաստանից հեռացան սիրահարված». Ալեն Սիմոնյան

Ղրիմում ուկրաինական նավերի փոխանցումն անվանել են նշան Զելենսկուն

«Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում։ Այստեղ բոլորովին այլ իրավական հիմք կա։ Արցախի Հանրապետությունը հռչակել է իր անկախությունը ԽՍՀՄ–ում գործող օրենսդրական ակտով` ինչպես Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը»,–ասաց նա։

Ընդդիմություն պետք է, բայց ոչ Սերժ Սարգսյանը ու Ռոբերտ Քոչարյանը. Ալեն Սիմոնյան

Սիմոնյանն ավելացրեց, որ ռուս և ուկրաինացի ժողովուրդներին եղբայրներ է համարում` կոչ անելով մտածել հարաբերությունները կարգավորելու մասին։

«Նույնը պետք է անել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հարաբերություններում. չի կարելի սառեցնել հակամարտությունները։ Այդ ուղղությամբ մեծ աշխատանք պետք է տարվի, և Հայաստանը կարող է կամուրջ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև»,–նշեց Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանը հետևողականորեն չի աջակցում Ղրիմի վերաբերյալ ՄԱԿ–ի հակառուսական բանաձևերին։ Այսպես. 2018թ.–ի դեկտեմբերի Հայաստանը դեմ է քվեարկել ՄԱԿ–ի «Ղրիմի ռազմականացման խնդրի մասին» բանաձևին (Թուրքիան աջակցել է, Ադրբեջանը` ձեռնպահ մնացել)։