Տոնոյանն ու Կասպրշիկը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը

ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է սահմանին վստահության ամրապնդման մեխանիզմների ներդրման կարևորությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը նվազել է. Տոնոյան

Հանդիպման ընթացքում քննարկվել է ԼՂ հակամարտության կարգավորման ընթացքը, Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը: Զրուցակիցները քննարկել են նաև հակամարտության կարգավորման գործընթացում հումանիտար բնույթ կրող գործողությունները, ընդգծել այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերի համադրման անհրաժեշտությունը:

Ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմը թերացել է. Դավիթ Տոնոյան

Տոնոյանն ու Կասպրշիկը հերթական անգամ արձանագրել են շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին վստահության ամրապնդման մեխանիզմների ներդրման կարևորությունը:

Ադրբեջանական գրիչ Փաշինյանի համար, խինկալի և Միմինո. ե՞րբ են գալու այլ ժամանակներ