Թալանել են երևանյան դպրոցներից մեկի տնօրենին. տարել են 5 հազար դոլար և թանկարժեք զարդեր

Աշխատանքային ժամին կոտրել են դպրոցի տնօրենի տան դուռն ու տարել խոշոր չափի գումար ու ոսկեղեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Երևանում թալանել են թիվ 138 միջնակարգ դպրոցի տնօրեն Լուիզա Հովհաննիսյանի բնակարանը։ Տարել են մոտ 5 հազար դոլար և ոսկյա թանկարժեք զարդեր: Այս մասին գրում է shamshyan.com-ը։ 

«Զվարթնոցի» աշխատակիցները թալանել են ՌԴ քաղաքացուն. ուղեբեռից 2 մլն դրամի ոսկեղեն են հանել

Կայքի տվյալներով` նոյեմբերի 18-ին անհայտ անձը կամ անձինք ժամը 09:15-ից մինչև 17:30-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ Մարգարյան 1-ին նրբանցքի շենքերից մեկի բնակարանի դռան փականը կոտրելու միջոցով մտել են ներս և կատարել գողությունը։

ԱԺ նախկին պատգամավորի տունը թալանել են

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բնակարանային գողության փաստով: