Ռոման Բերեզովսկին կգլխավորի «Սոչի» ֆուտբոլային ակումբը

Հայտնի դարպասապահն առայժմ ժամանակավորապես կստանձնի ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը, և միայն մյուս ամիս կորոշվի` նա կշարունակի աշխատանքը, թե ոչ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik.Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին կդառնա «Սոչիի» գլխավոր մարզչի պաշտոնակատարը: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

«Ով է մեղավոր, լավ հարց է». հավաքականի կրած պարտությունը Փաշինյանը խոշոր տապալում է կոչում

Նշվում է, որ նա «Սոչին» կգլխավորի առաջիկա 3 տուրում` մինչև ձմեռային դադարը, իսկ դեկտեմբերին «Սոչին» արդեն որոշում կկայացնի` շարունակել աշխատանքը Բերեզովսկու հետ, թե նոր գլխավոր մարզիչ հրավիրել:

Հիշեցնենք` Բերեզովսկին Հայաստանի հավաքականից հեռացել էր 2016 թվականին: 2018 թվականին վերադարձել է հավաքական և աշխատում է մարզչական շտաբում։

Այս տարվա հունիսին նա ընդգրկվեց «Սոչիի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տոչիլինի մարզչական շտաբում։

«Սոչիում» են հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Ալեքսանդր Կարապետյանն ու Էրիկ Վարդանյանը: