«Փաշինյանը հետաքրքիր է, խելացի, հնարամիտ». Աբաս Ջումա

Երևանում ռուսաստանցի լրագրողների խումբը շփվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Քննարկվել են ամենատարբեր հարցեր` ղարաբաղյան հակամարտությունից մինչև Մոլոտով–Ռիբենտրոպի պակտ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի - Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայտնի ռուսաստանցի լրագրող, Մերձավոր արևելքի հարցերով փորձագետ Աբաս Ջուման Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում պատմեց Հայաստանում կատարած պրես տուրից տպավորությունների, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման և Սիրիայի կյանքում հայերի դերի մասին։

«Կառավարության, քաղաքացիների ոտքերից կախվել և ճահիճի մեջ քաշել չի ստացվի». Փաշինյան

Վարչապետը լրագրողների հետ շփվել է նոյեմբերի 18–ին, քննարկվել են տարբեր հարցեր` ղարաբաղյան հակամարտությունից մինչև Մոլոտով–Ռիբենտրոպի պակտ։ Ջումայի խոսքով` Փաշինյանը բավական դրական տպավորություն է թողել նրա վրա։

«Փաշինյանը հետաքրքիր է, խելացի, հնարամիտ։ Մի խոսքով` լրագրող։ Ես վաղուց եմ հետևում, թե ինչպես է նա իրեն պահում լրագրողների հետ։ Դա միշտ գովելի է։ Նա չի անտեսում ԶԼՄ–ներին, միշտ ընդառաջ է գալիս։ Միաժամանակ կարողանում է որտեղ պետք է` անկեղծ և շիտակ, իսկ որտեղ պետք է` դիվանագիտորեն պատասխանել ամենախրթին հարցերին»,–ասաց Ջուման։

Իրանում ռուս լրագրողի անձնագիրը խլել են, հետո նրան ձերբակալել

Փորձագետը հատուկ նշեց ձևաչափը, որով տեղի է ունեցել ՀՀ վարչապետի հետ հանդիպումը։ Զրույցն ընթացել է ազատ, անկաշկանդ մթնոլորտում, հանդիպման կազմակերպիչները չեն պահանջել նախօրոք համաձայնեցնել հարցերը։ Ջումային ամենից շատ տպավորել է վարչապետի պատասխանը ղարաբաղյան հակամարտության մասին հարցին։

«Իմ հիշելով` հայ առաջնորդներից ոչ մեկը չի ասել, որ Ղարաբաղի խնդրի լուծումը պետք է համապատասխանի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների շահերին։ Ճիշտ է, Փաշինյանին հաճախ են քննադատում դրա համար, բայց կեցցե նա։ Ըստ էության, նա արել է առաջին քայլը։ Այո, անհասկանալի է, թե ինչ կլինի, եթե Ալիևն ասի նույն բանը։ Պակաս կարևոր չէ, որ Փաշինյանն առաջինն է արել այդ խորհրդանշական քայլը։ Այնպես որ, սպասում ենք Բաքվի պատասխանին»,–ասաց Ջուման։

Լրագրողներին հետաքրքրել է նաև Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը սիրիական հակամարտության վերաբերյալ` հաշվի առնելով երկու երկրների միջև պատմական կապերը, և այդ արաբական հանրապետությունում մեծ հայ համայնքի առկայությունը։

Ռուսաստանի ԱԳՆ–ն ցավակցություն է հայտնել Սիրիայում հայ քահանայի մահվան կապակցությամբ

«Հայերը պաշտպանում են իրենց ընտանիքները, իրենց դպրոցները և եկեղեցիները, որոնք Սիրիայում շատ են։ Եվ ասում եմ դա ոչ այն պատճառով, որ հիմա Հայաստանում եմ։ Ես միշտ ասել եմ, որ միայն հային է հաջողվում այդպես ներդաշնակորեն համադրել սեփական մշակույթը, լեզուն, Հայաստանին նվիրվածությունը և միաժամանակ այն երկրի օրինակելի քաղաքացի լինել, որտեղ նա ապրում է»,–ասում է Ջուման։

Նրա խոսքով, երբ Սիրիայում սկսվել է քաղաքացիական պատերազմը, շատ սիրիացիներ անցել են «Իսլամական պետության», «Ան Նուսրայի» և այլ ահաբեկչական խմբավորումների կողմը։ Շատ սիրիացիներ աջակցություն են հայտնել նրանց. մեկը խոսքով, մյուսը` գործով։

Բայց Ջուման երբեք չի լսել, որ հայերից մեկն այս կամ այն կերպ աջակցած լինի թշնամիներին և բռնազավթողներին։ Նա չի տեսել թշնամուն սատարող որևէ հայի։

Ղրիմն ու Լեռնային Ղարաբաղը համեմատելը սխալ է. Ալեն Սիմոնյան

Ջուման կարծում է, որ Սիրիայի համար հիմնական խնդիրը հիմա Թուրքիան է։ Եվ հայերը բոլորից լավ գիտեն, թե ինչ է նշանակում առնչվել թուրքական սպառնալիքին։ Նրա խոսքով` հիմա հատկապես սուր է դրված Կամիշլի քաղաքի հայերի անվտանգության հարցը։

Ինչո՞ւ եք դուք ներգրավվել Մինսկի խմբի բանակցություններում. Փաշինյանը` ադրբեջանցի լրագրողին

«Փաշինյանն այդ թեմայով զրուցել է նաև Ռուսաստանի նախագահի հետ` Վլադիմիր Պուտինի և Էրդողանի հանդիպման նախաշեմին։ Եվ Փաշինյանի շնորհիվ Պուտինը բարձրացրել է այդ հարցը Էրդողանի մոտ»,–ասաց նա։

Հիշեցնենք`հոկտեմբերի 12-ին Փաշինյանը հայտնել էր, որ հեռախոսով զրուցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և խնդրանքով դիմել նրան, ինչը կարևոր է Սիրիայի հայ համայնքի անվտանգության համար: