Միջադեպ Միլանում. հայ համայնքի հետ Փաշինյանի հանդիպմանը ադրբեջանցի է ներխուժել. տեսանյութ

Ադրբեջանցի բլոգեր ներկայացած տղամարդը հայտնվել է Միլանի հայկական եկեղեցում, որտեղ ընթանալիս է եղել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Իտալիայի հայ համայնքի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Միլանում հայ համայնքի հետ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ անախորժ միջադեպ է տեղի ունեցել։

Դահլիճում ներկա ադրբեջանցի բլոգերը մոտեցել է առաջին շարքերին և կոչ արել Հայաստանի վարչապետին «դադարեցնել պատերազմը և վերադարձնել հողերը»։ Նա մեղադրել է Հայաստանին «ադրբեջացի ժողովրդի ցեղասպանության» մեջ։ Ադրբեջանցուն ցանկացել են դուրս հրավիրել, իրարանցում է առաջացել, սակայն վարչապետը խնդրել է թույլ տալ նրան հանգիստ խոսել։

Իր պատասխանում Փաշինյանը հայտարարել է, որ, առաջին հերթին, տեսականորեն և գործնականորեն անհնար է պատկերացնել, որ հայը կարող է մտնել սրահ, որտեղ տեղի է ունենում նման միջոցառում ադրբեջանցիների մասնակցությամբ, և հարց ուղղել Ադրբեջանի նախագահին։

Ոչ ոք այսօր չի կարող ներկայացնել Լեռնային Ղարաբաղը բանակցություններում. Փաշինյան

«Արցախյան հակամարտության ներկայիս բանակցային փուլը մտահոգիչ է». Սերժ Սարգսյան

Մինչև Փաշինյանը պատասխանում էր, բլոգերը հիստերիայի մեջ գոռացել է և պահանջել «ազատ արձակել նրա ընկերոջը և վերադարձնել նրա հեռախոսը»։

Երկրորդ` Փաշինյանի խոսքով` «ադրբեջանցիների ցեղասպանությունը» սովորական սուտ է։ Եվ նույնիսկ Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը ռուսական «Նեզավիսիմայա գազետային» տված հարցազրույցում ասել է, որ Խոջալուի իրադարձությունները կազմակերպել է այդ ժամանակվա ադրբեջանական ընդդիմությունը` հեղաշրջման նպատակով։

«Երրորդ, ես խաղաղության բանաձև եմ առաջարկել Իլհամ Ալիևին։ Ղարաբաղյան խնդրի ցանկացած որոշում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Ես առաջարկել եմ Ալիևին նույնանման հայտարարություն անել, քանի որ մենք միայն դրա վրա կարող են պլատֆորմ կառուցել խաղաղության համար»,–ասել է նա։

«Փաշինյանը հետաքրքիր է, խելացի, հնարամիտ». Աբաս Ջումա

Վարչապետը հիշեցրել է, որ դեռ 1988թ–ին այդ ժամանակվա Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի օրենսդիր մարմինն օգտագործել է ինքնորոշման օրինական իրավունքը։ Դրանից հետո Ադրբեջանի իշխանությունները ուժային փորձեր են ձեռնարկել խլել այդ իրավունքը Ղարաբաղի ժողովրդական պատգամավորների խորհրդից։ Այնուհետև Ղարաբաղը հայտարարել է Ադրբեջանից անկախանալու մասին ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանը` ԽՍՀՄ–ից անկախանալու մասին։

Ղրիմն ու Լեռնային Ղարաբաղը համեմատելը սխալ է. Ալեն Սիմոնյան

Փաշինյանի խոսքով` Ղարաբաղի ժողովրդի դեմ ագրեսիան անհաջողությամբ է պսակվել Ադրբեջանի համար։ Փաշինյանը հույս ունի, որ Բաքվում համապատասխան հետևություններ են արել։