«Մանկական Եվրատեսիլ-2019». Կարինա Իգնատյանն առաջին փորձն է անցկացրել. տեսանյութ

Կարինան իր ելույթի փորձն արդեն արել է այն դահլիճում, որտեղ 17 հազար հանդիսատես կարող է տեղավորվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. «Մանկական Եվրատեսիլ 2019» երգի մրցույթի հայ մասնակից Կարինա Իգնատյանը Լեհաստանի Գլիվիցե քաղաքի Arena Gliwice–ի բեմում առաջին փորձն է անցկացրել։

13–ամյա աղջնակը նոյեմբերի 18-ին մասնակցել էր մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը։ Իսկ հիմա արդեն պատրաստվում է գլխավոր ելույթին, որը կանցկացվի 17 000 տեղանոց դահլիճում։

Մրցույթը կկայանա նոյեմբերի 24-ին։ Հայաստանի պատվիրակ Կարինա Իգնատյանը մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների` «Поколение NEXT», «Голос.Дети», «Таланты России», «Детская Новая Волна 2018», «Мы- дети галактики», «#СтранаПой» և արժանացել է երրորդ, երկրորդ և առաջին կարգի մրցանակների, ինչպես նաև՝ Գրան-Պրիի:

Նշենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2019»-ին մասնակցում են 19 երկիր։ 2018-ին Հայաստանն այս մրցույթում ներկայացրել էր Լևոն Գալստյանը`իր «L.E.V.O.N․» երգով և զբաղեցրել էր 9-րդ հորիզոնականը։

Օրեր առաջ Կարինան հյուրընկալվել էր Sputnik Արմենիայի տաղավարում և խոսել իր ձեռքբերումների և մրցույթից ակնկալիքների մասին:

Հիմա ամենահարուստն ենք. երգչուհի Էմմին առաջին անգամ ամուսնու հետ լուսանկար է հրապարակել