Հայաստանն անվտանգ երկրների շարքում է. ահաբեկչության ռիսկը փոքր է

ԱՊՀ տարածքում Բելառուսն ու Թուրքմենստանն առավել անվտանգ երկրներ են ճանաչվել: Երկու երկիրն էլ զբաղեցնում են 138–րդ հորիզոնականը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. Հայաստանը ճանաչվել է բավականին ապահով երկիր ահաբեկչության ռիսկի առումով։

«Ահաբեկչության գլոբալ ինդեքս» (The Global Terrorism Index - GTI) ավստրալիական ինստիտուտի փորձագետների միջազգային խմբի նոյեմբերին հրապարակած հետազոտության համաձայն՝ Հայաստանն այս ցանկում զբաղեցրել է 94-րդ հորիզոնականը:

Ինչու է պատրիարքարանն աջակցել Սիրիայում Թուրքիայի գործողությանը. Աթեշյանի մեկնաբանությունը

Ըստ փորձագետների՝ Հայաստանը, Ղազախստանը, Ռուսաստանը, Ուկրաինան և Ռուսաստանը զգալիորեն բարելավել են իրենց ցուցանիշները:

ԱՊՀ տարածքում Բելառուսն ու Թուրքմենստանն առավել անվտանգ երկրներ են ճանաչվել: Երկու երկիրն էլ զբաղեցնում են 138–րդ հորիզոնականը։

Հետխորհրդային երկրներից Ուզբեկստանն այս վարկանիշում զբաղեցնում է 135–րդ տեղը, Մոլդովան և Էստոնիան` 123, 117–րդ տեղում Լատվիան է, 108–ում` Լիտվան։ Մեր հարևաններից Վրաստանը զբաղեցրել է 90–րդ հորիզոնականը, Ադրբեջանը` 103-րդ։ Ղրղզստանը 87–րդ տեղում է, Ղազախստանը զբաղեցրել է 85–րդ հորիզոնականը, Տաջիկստանը` 50, Ռուսաստանը 37–րդ հորիզոնականում է, իսկ Ուկրաինան` 24։

ՀՀԿ-ն առաջինն է սպասում «Հոկտեմբերի 27-ի» գործի բացահայտմանը․ Շարմազանով

Եվրամիության անդամ երկրների շրջանում Մեծ Բրիտանիան ճանաչվել է ահաբեկչական հարձակումների ռիսկին ավելի հակված պետություն: Ըստ հետազոտության՝ Մեծ Բրիտանիան գտնվում է ահաբեկչական սպառնալիքի մակարդակով 28-րդ հորիզոնականում՝ առաջ անցնելով ԵՄ այլ երկրներից՝ Ֆրանսիայից, Գերմանիայից, Բելգիայից և Իսպանիայից:

Զինվորներին Սիրիա ուղարկելով` Ռուսաստանը պաշտպանում է իր ժողովրդին. Բաշար Ասադ

Ցուցակում ԱՄՆ-ը 22-րդ հորիզոնականում է, Թուրքիան՝ 16-րդ:

Ահաբեկչության տեսանկյունից աշխարհի ոչ անվտանգ երկրների թվում են Աֆղանստանը, Իրաքը, Նիգերիան և Սիրիան: