Եթե խնամակալության օրգաններն այսօրվա պես գործեին, մեզ կխլեին մեր ծնողներից. Սիմոնյան

Մարգարիտա Սիմոնյանը դիմել է Դմիտրի Մեդվեդևին, որպես «մարդու, որին ենթարկվում են երկրի բազմաթիվ պաշտոնյաներն» ու խնդրել է ուշադրություն դարձնել խնամակալության մարմիններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. RT–ի ու Sputnik–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը խնդրել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին ուշադրության դարձնել խնամակալության ոլորտի խնդիրներին։ Նրան մտահոգում է այդ ոլորտում աշխատող պաշտոնյաների անհոգի լինելը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Տիգրան Քեոսայանն ու Մարգարիտա Սիմոնյանը «Զարթիր, լաո» են երգում. վերադարձ դեպի արմատներ

«Ես սարսափով հասկացա, որ եթե մեր մանկության օրերին խնամակալություն նման կարգ լիներ, մեզ 100% կխլեին մեր ծնողներից։ Խնամակալության մարմինները զանգվածային կերպով երեխաներին վերցնում են ընտանիքներից աղքատ լինելու պատճառաբանությամբ», – ասել է նա «Եդինայա Ռոսիա» կուսակցության շտաբում Մեդվեդևի ու իրավապահների և հասարակական գործիչների հետ հանդիպման ժամանակ։

Այժմ, նրա խոսքով, երեխային խլելու համար բավական է, որ առաստաղը վատ վիճակում լինի։

Նա որոշել է դիմել վարչապետին, քանի որ «նրան են ենթարկվում երկրի բազում պաշտոնյաներ»։

Facebook–ը մեկ ամսից ավելի է` արգելափակել է RTD վավերագրական ալիքի էջը

Սիմոնյանը նշել է, որ այդ ոլորտի պաշտոնյաների վերաբերմունքը ոչ թե արտաբերություն է, այլ հենց անհոգիություն։

«Այնպիսի տպավորություն է, որ նրանց սրտի փոխպատվաստում են անցկացրել ու փոխարինել են սիրտը հրահանգներով, թղթերով ու հրամաններով», – ասել է նա։

Հայ գործարարը մարել է թոշակառուի հսկայական պարտքը. պատմում է Սիմոնյանը

Նշենք` Russia Today–ն իրականացնում է RT հեռուստաալիքի #НеОдинНаОдин սոցիալական նախագիծը։ Այն ուղղված է այն մարդկանց խնդիրների լուծմանը, որոնք թղթաբանության պատճառով տարիներով Ռուսաստանի քաղաքացիություն չեն կարողանում ստանալ։ Բարեհաջող իրականացվում է նաև RT–ի «Дальше действовать будем мы» բարեգործական սոցիալական նախագիծը, որն օգնում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց։