ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. Երևանում ապամոնտաժվում են առանց իրավահաստատող փաստաթղթերի տեղադրված գովազդային վահանակները:
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, Երևան քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի համապատասխան ստորաբաժանումների ուժերով արդեն իսկ ապամոնտաժվել է 18 վահանակ:
Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ գործընթացը լինելու է շարունակական:
Երևանում ապամոնտաժվում են անօրինական գովազդային վահանակները
© Photo : official site of Yerevan municipality
Զուգահեռ այս օրերին բոլոր վարչական շրջաններում գույքագրման աշխատանքներ են տարվում:
Հիշեցնենք, որ դեռ հուլիսին Երևանի քաղաքապետարանը սկսեց ապամոնտաժել պատմամշակութային շենքերի և ճարտարապետական արժեք ունեցող շինությունների վրայի գովազդային վահանակները։