Վրաստան չվերթերի արգելքի պատճառով ռուսական ավիաընկերությունները միլիարդների վնաս են կրել

Միայն Վրաստանը չէ, որ ֆինանսական կորուստներ է կրում Ռուսաստանից այդ երկիր ավիաչվերթերի արգելքի պատճառով, ռուսական ավիաընկերությունները ևս լուրջ վնասներ են կրում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. Ռուսական ավիաընկերությունները Տրանսպորտի նախարարությանն են ներկայացրել իրենց ֆինանսական կորուստների հաշվարկները։ Դրանց ծավալը կազմել է  3,2 մլրդ ռուբլի։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ–ները։

Ռուսաստանի և Վրաստանի միջև վերջին ավիաչվերթերը կայացել են հուլիսի 7-ին։ Հուլիսի 8-ից երկու երկրների միջև ավիահաղորդակցությունը դադարել է ռուս–վրացական հարաբերությունների սրման պատճառով։ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ կուսումնասիրի թռիչքների դադարեցման պատճառով ավիափոխադրողներին փոխհատուցում տրամադրելու մասին հարցը։

Ինչպես հայտնել են պարբերականի զրուցակիցները, ամենախոշոր կորուստները կրել է «Уральских авиалиний», «Аэрофлота» և S7 ընկերությունները։ «Победа» լոուքոսթերը, որը մտնում է «Аэрофлот» խմբի մեջ, շուրջ 400 մլն ռուբլի է կորցրել, Red Wings–ը` մոտ 120 մլն, Smartavia–ն` գրեթե 100 մլն։

Միևնույն ժամանակ հուլիսին ինքնաթիռները դեպի Վրաստան չվերթեր իրականացնելու փոխարեն պարապուրդի էին մատնված, երկու ավիաընկերությունների աշխատակիցներին պատմել են ռուսական ԶԼՄ–ները։ Միայն օգոստոսին հաջողվեց այլ ուղղությունները փոխել, սակայն ստիպված էին դրա համար գինը իջեցնել։