Ինչպիսին պետք է լինի իսկական հայ տղամարդը. երևանյան մոտոերթի ամենախոսուն լուսանկարները

Sputnik

Dark Ravens մոտոակումբի նախագահ, հայտնի դերասան Գևորգ Գրիգորյանի նախաձեռնությամբ  Սախարովի հրապարակում մեկնարկեց հերթական մեծ մոտոերթը: Երթի մասնակիցների կարգախոսն էր` «Տղա եղեք»: Ակցիայի նպատակը իսկական հայ տղամարդու արժեքները քարոզելն է։

Ֆինանսավորել ենք ֆիլմի` չեմպիոնի մասը միայն. Փաշինյանը`«Մել» ֆիլմի մասին

«Մեր նպատակն է բարձր պահել հայ տղամարդու իմիջը, տղամարդկային ոգին, արիությունն ու սկզբունքայնությունը: Հասկացանք, որ գաղափարապես մեզ հակառակ ուժերն ակտիվ քարոզչություն են իրականացնում, ուստի իրենց հակադրվելու միակ քաղաքակիրթ տարբերակը հանրության ուշադրությունն այս խնդրին հրավիրելն է»,-ասաց մոտոերթի մասնակիցներից մեկը:

Սատանիզմի հիմքով համերգներն այլևս չեն չեղարկվի. նախարարը` ազատ արվեստի և «Մել» ֆիլմի մասին

Ըստ Գևորգ Գրիգորյանի` իսկական հայ տղամարդու համար չի կարող միևնույն լինել, թե ինչ է կատարվում իր երկրում, իր տանը։ Նա հավաստիացրեց, որ իրենց նախաձեռնությունը դառնալու է շարժում և կրելու է շարունակական բնույթ։ Մոտոերթի կազմակերպիչներն ամբողջ ընթացքում գաղտնի պահեցին շարժման երթուղին։ Այն սկսվեց Սախարովի հրապարակից Նալբանդյան, Վազգեն Սարգսյան փողոցով, այնուհետև Բեյրութի, Գրիգոր Լուսավորչի փողոցներով դեպի Մաշտոցի պողոտա։ Երթն հիմնականում ընդգրկեց Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանները։ Այն ավարտվեց Հանրապետության Հրապարակում:

Մոտոերթի մասնակիցները նաև իրենց դժգոհությունը հայտնեցին ԿԳՄՍ նախարարության այն որոշումների դեմ, որոնցով 2 700 000 դրամ է հատկացվել «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը, իսկ 20 միլիոն դրամ`  ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի մասին պատմող «Մել» ֆիլմի նկարահանման համար: 

1 / 19
Dark Ravens խմբի մոտոերթը Երևանում
2 / 19
Dark Ravens խմբի մոտոերթը Երևանում
3 / 19
Dark Ravens խմբի մոտոերթը Երևանում
4 / 19
Dark Ravens խմբի մոտոերթը Երևանում
5 / 19
Dark Ravens խմբի մոտոերթը Երևանում
6 / 19
Dark Ravens խմբի մոտոերթը Երևանում
7 / 19
Dark Ravens խմբի մոտոերթը Երևանում
8 / 19
Dark Ravens խմբի մոտոերթը Երևանում
9 / 19
Dark Ravens խմբի մոտոերթը Երևանում
10 / 19
Dark Ravens խմբի մոտոերթը Երևանում
11 / 19
Dark Ravens խմբի մոտոերթը Երևանում
12 / 19
Dark Ravens խմբի մոտոերթը Երևանում
13 / 19
Dark Ravens խմբի մոտոերթը Երևանում
14 / 19
Dark Ravens խմբի մոտոերթը Երևանում
15 / 19
Dark Ravens խմբի մոտոերթը Երևանում
16 / 19
Dark Ravens խմբի մոտոերթը Երևանում
17 / 19
Dark Ravens խմբի մոտոերթը Երևանում
18 / 19
Dark Ravens խմբի մոտոերթը Երևանում
19 / 19
Dark Ravens խմբի մոտոերթը Երևանում