ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները մեկնել են Ռուսաստան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչները ՌԴ–ում կմասնակցեն օդային տարածքի օգտագործման կազմակերպման բնագավառում կարևոր հարցերի քննարկմանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները մեկնել են Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

«ՀՀ ՊՆ ներկայացուցիչները մասնակցում են Մոսկվայում անցկացվող Ավիացիայի թռիչքների ապահովման համագործակցության և միջազգային աէրոնավիգացիայի համակարգող հանձնաժողովի 20-րդ նիստին։ Այն տեղի կունենա նոյեմբերի 19-ից 21-ը»,–նշված է ՊՆ–ի հաղորդագրության մեջ։

ՀՀ ՊՆ ներկայացուցիչները կմասնակցեն նաև օդային տարածքի օգտագործման կազմակերպման բնագավառում ռազմաքաղաքացիական համակարգման հարցերի քննարկմանը:

Պաշտպանության նախարարն ու ՊԵԿ նախագահը մեկնում են արձակուրդ

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել էր աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Կշիմովսկիին: ՀՀ պաշտպանության նախարարը բարձր էր գնահատել հայ-ռուսական երկկողմ համագործակցության ընթացքը, գոհունակությամբ ընդգծել ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում իրականացվող միջոցառումների արդյունավետությունը:

Գլխավոր շտաբի պետին չե՞ն հեռացնի. ՀՀ ՊՆ–ն պարզաբանում է տվել