Զելենսկին երդվել է չսափրվել մինչև ձերբակալված նավերն Ուկրաինա չվերադառնան

Նախագահի երդումը երկար չի տևի, քանի որ նավերն ուղարկել են Օդեսա, դրանց ժամանումը նախատեսված է նոյեմբերի 20-21–ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին յուրահատուկ երդում է տվել։ Նա հաղորդել է, որ սնահավատ է և չի սափրվի այնքան ժամանակ, մինչև չվերադառնան երեք ուկրաինական նավերը, որոնք ձերբակալվել էին 2018թ.–ի նոյեմբերին Կերչի նեղուցում` ռուսական սահմանը խախտելու համար։ Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ղրիմում ուկրաինական նավերի փոխանցումն անվանել են նշան Զելենսկուն

Մոսկվան նոյեմբերի 18–ին ուկրաինական կողմին է հանձնել Ուկրաինայի ռազմածովային ուժերի երեք նավ, որոնք կալանքի տակ էին վերցվել Կերչի նեղուցում։ Ինչպես հաղորդել են Ուկրաինայի ռազմածովային ուժերը, նավերը ուղևորվել են Օդեսա, դրանց ժամանումը նախատեսված է նոյեմբերի 20-21–ին։

«Ուզում եմ ներողություն խնդրել, որ սափրված չեմ։ Ուկրաիներեն բառ կա` զաբոբոն (սնահավատություն` խմբ.)։ Հիմա սպասում եմ նավերին։ Երբ նավերը վերադառնան, այդ ժամանակ էլ կսափրվեմ», – ասել է Զելենսկին Կիևում Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ հանդիպումից հետո։

2018 թվականի նոյեմբերի 25–ին Ուկրաինայի ռազմածովային ուժերի «Բերդյանսկ», «Նիկրոպոլ» ու «Յանի Կապու» նավերը խախտել էին Ռուսաստանի պետական սահմանն ու մի քանի ժամվա ընթացքում վտանգավոր մանևրեր էին արել` անտեսելով իշխանության օրինական պահանջները։

Երկրորդ կյանք` մանր սադրանքների համար. ինչպիսի ռազմանավակներ է ԱՄՆ–ն տալիս Ուկրաինային

Որոշում էր կայացվել ձերբակալել սահմանախախտներին։ Կալանքի տակ էին հայտնվել 24 զինվորական, այդ թվում նաև գործողությունը ղեկավարող Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները։

Դրանից հետո Կիևը Մոսկվային մեղադրել էր ագրեսիայի մեջ։ Վլադիմիր Պուտինը տեղի ունեցածն անվանել էր ծրագրած սադրանք, որը կապված է նախագահական ընտրությունների նախօրեին Պյոտր Պորոշենկոյի ցածր վարկանիշի հետ։

Հայկական նավերը կլողան ԵԱՏՄ ջրերում. Հայաստանը վավերացնում է նավագնացության համաձայնագիրը

Այս տարվա սեպտեմբերի 7–ին սահմանախախտ զինվորականներին փոխանցել էին Ուկրաինային` ձերբակալված ու դատապարտված անձանց միաժամանակ ազատ արձակման մասին պայմանավորվածությունների շրջանակում։