«Ով է մեղավոր, լավ հարց է». հավաքականի կրած պարտությունը Փաշինյանը խոշոր տապալում է կոչում

ՀՀ վարչապետը կարծում է, որ այս պարտությունից պետք է դասեր քաղել ու հասկանալ` ով է մեղավոր, ով` ոչ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ֆուտբոլի հավաքականի` Իտալիայի դեմ խաղը պարտությամբ ավարտելը համարում է խոշոր տապալում։ Պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին` այս մասին նա ասել է այսօր ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Երբ վերջը շատ մոտ է. ինչ է պետք Հայաստանի հավաքականին

Հիշեցնենք, որ նոյեմբերի 18–ին Եվրո 2020-ի ընտրական փուլի վերջին` Իտալիա–Հայաստան հանդիպման ժամանակ մեր հավաքականը 9։1 հաշվով պարտություն գրանցեց։

Փաշինյանը խոստովանեց, որ խաղը չի դիտել, բայց մեծ ցավ է ապրել այդպիսի հաշվի մասին լսելիս։ Նա հիշեցրեց, որ իր ստրատեգիական կետերից մեկով Հայաստանի ֆուտբոլի հավաքականն Աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում ապագայում պիտի դառնա գավաթակիր։

«Իհարկե, սա խոշոր ձախողում էր, քանի որ այս տարի հնարավորություն էր ընձեռվել ինչ–որ բան փոխելու դեպի լավը, հիմա պետք է որոշ եզրակացություններ անել»,–ասաց վարչապետը։

«Արթուր Վանեցյանն է 1։9 հաշվով պարտվելու պատասխանատուն, պետք է բացատրություն տա». Մկրտչյան

Թղթակցի ճշտող հարցին` իսկ ո՞վ է այս ամենում մեղավոր, Փաշինյանը հարցով պատասխանեց. «Ո՞վ է մեղավոր։ Լավ հարց է»։

Նշենք, որ Իտալիայի հավաքականի կողմից կրած պարտությունը Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պատմության մեջ ամենախոշոր պարտությունն էր։

Խոշոր հաշվով պարտություններ մեր հավաքականը կրել էր նաև Վրաստանի և Չիլլի հավաքականների հետ ընկերական հանդիպումների ժամանակ 1997թ.–ին։ Այն ժամանակ գրանցվել էր 7։0 հաշիվ։

Իտալիա-Հայաստան հանդիպում կամ Վանեցյանի շուրջ ինտրիգներ, ի՞նչ սպասենք վերջին խաղից