ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ (Լոռու մարզ, Ալավերդի) Լեռնիկ Գիգոլյանը ձերբակալվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները կողմից: Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից:
Արա Վարդանյանը կշարունակի մնալ անազատության մեջ. դատարանը որոշում է կայացրել
ԱԱԾ մամուլի կենտրոնից խոստացան ձերբակալման պատճառների մասին ավելի ուշ հաղորդագրություն հրապարակել:
Նշենք, որ Լեռնիկ Գիգոլյանը ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժնի պետ է նշանակվել 2018 թվականին պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով։
«Ծիծաղում եք, բայց...». Փաշինյանն ԱԱԾ–ին հանձնարարել է բացահայտել QR կոդի ու սատանայի կապը