Ձերբակալել են Ռուսաստանում հայ գործարարի սպանության կասկածյալին. նա նո՞ւյնպես հայ է

Կասկածյալը թաքնվում էր Կեմերովոյում վարձակալած բնակարանում, որտեղ էլ նրան հայտնաբերել են իրավապահները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի ոստիկանության ծառայողները պարզել են այս տարվա հունիսին Նովոսիբիրսկում հայազգի տղամարդու սպանության մեջ կասկածվող քաղաքացու ինքնությունն ու գտնվելու վայրը: Այս մասին հաղորդում է Նովոսիբիրսկի մարզի` ՆԳՆ  գլխավոր վարչությունը:

Հայ գործարարը մարել է թոշակառուի հսկայական պարտքը. պատմում է Սիմոնյանը

Հայ բիզնեսմենի սպանությունից հետո Նովոսիբիրսկում ոստիկանները հատուկ գործողություն են անում

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունիսի 25-ի երեկոյան Նովոսիբիրսկի կենտրոնում սպանություն է տեղի ունեցել: Ըստ ականատեսների` տղամարդը կանգնած է եղել Գոգոլ փողոցի թիվ 1 տան մոտ: Նրան է մոտեցել մոխրագույն Nissan մակնիշի հայկական համարանիշներով ավտոմեքենա: Մեքենան դանդաղեցրել է ընթացքը, հնչել են կրակոցներ: Վիրավորը հոսպիտալացվել է, բայց բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:

Ռուսաստանում քրեական գործ են հարուցել «Ադրբեջանի գլխավոր մաֆիոզի» դեմ

Ըստ ռուսական ԶԼՄ-ների տեղեկությունների ՝ զոհը 42-ամյա ձեռնարկատեր Անդրանիկ Մուրադյանն է:

Նոյեմբերի 17-ի գործողությունների ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել 32-ամյա մի տղամարդու, որը կասկածվում է այս սպանության մեջ: Նրա անունը չի նշվում:

Վենդետա հայկական ձևով, կամ ինչով են վտանգավոր դավաճանները

Նովոսիբիրսկում ուսանողը հարձակվել է համակուրսեցիների վրա, ապա ինքնասպանություն գործել

Ասվում է միայն, որ տղամարդուն ձերբակալել են Կեմերովո քաղաքում վարձակալված բնակարանում, որտեղ նա թաքնվում էր ոստիկանության ծառայողներից:

«Նախնական տվյալներով` սպանվածի և կասկածյալի միջև կոնֆլիկտ է եղել ֆինանսական տարաձայնությունների պատճառով»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ձեռնարկվում են միջոցառումներ Նովոսիբիրսկի և տարածաշրջանի տարածքում կասկածյալի մասնակցությամբ այլ հանցագործությունների վերաբերյալ ապացույցներ հավաքելու ուղղությամբ: