Մոսկվացի դիզայների «հայկական շիկը», կամ Երևանի սրտում ցուցադրության երազանքով

Հարութ Առուստամյանն իր երրորդ հավաքածուի ցուցադրությունից հետո Fashion Talent ամսագրի վարկածով ներառվել է աշխարհի 40 ամենավառ երիտասարդ դիզայներների ցանկում։ Իր անցած ճանապարհի և երազանքի մասին նա պատմել է Sputnik Արմենիային տված հարցազրույցում։
Sputnik

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Հարութը 29 տարեկան է։ Սովորել է Եվրոպայի մի քանի հեղինակավոր ուսումնական հաստատություններում` Central Saint-Martin–ում (Լոնդոն) и Istituto–ում Marangoni (Միլան), համագործակցել ռուսաստանյան հայտնի ապրանքանիշների հետ։

Տղամարդկանց և կանանց հագուստի իր սեփական` ARUT MSCW անկախ ապրանքանիշը Հարութ Առուստամյանը ստեղծել է 2016 թվականին։ Այսօր նա աշխարհի հեռանկարային երիտասարդ դիզայներների թվում է։

Մոսկվացի դիզայների «հայկական շիկը», կամ Երևանի սրտում ցուցադրության երազանքով

Հարութը ծնվել է Ստեփանակերտում, սակայն մեծացել է Մոսկվայում։ Ռուսաստանի մայրաքաղաք են տեղափոխվել Պյատիգորսկից, երբ տղան 4 տարեկան էր։

Փայլել է ոչ միայն հայ մոդելը. Թբիլիսիի քաղաքապետի կինը պոդիում է բարձրացել երեխաների հետ

Հարութն այսօր զգեստներ է ստեղծում ռուսական, ինչպես նաև արտասահմանյան երգիչների համար։ Խոստովանում է` գտել է իր տեղը Ռուսաստանում ու արդեն միջազգային շուկա է դուրս գալիս։

Մասնագիտության ընտրությունը

Դիզայներ դառնալու գաղափարը ծնվեց այնպես, կարծես այդպես էլ պետք է լիներ։ Մանկուց ձգտում ունեի ոճի, էսթետիկայի, զգեստապահարանի նկատմամբ, հիանում էի մորս, կնքամորս հագուկապով։ Չէ՞ որ մեզ` հայերիս մոտ շատ արդիական է արտաքին տեսքին հետևելը։ Ես հասկանում էի` ինչպես է կինն իրեն զգում այս կամ այն զգեստով։ Գուցե սուբլիմինալ այդ ամենն ազդել է ընտրությանս վրա։ Այնուհետև ամեն ինչ շատ բնական ընթացք ունեցավ։

Թեև պետք է ասել, որ այն տարիներին ընտրությունս շատ արտասովոր էր։ Սա այնքան էլ ցանկալի մասնագիտությունը չէ հայկական ընտանիքում, հատկապես` ավագ որդու համար։ Այն ժամանակ հիմնականում կա՛մ ատամնաբույժ էին դառնում, կա՛մ տնտեսագետ։

Մոսկվացի դիզայների «հայկական շիկը», կամ Երևանի սրտում ցուցադրության երազանքով

Սակայն ընտանիքս երբեք իմ ընտրությանը դեմ չի եղել։ Հակառակը` մայրս միշտ հավատում էր ուժերիս, և այդ հավատն ինձ շատ օգնեց։

Ի դեպ, առաջին ցուցադրությունը ես կազմակերպեցի Մոսկվայում` Հայաստանի դեսպանատանը, դեսպանի և հայկական սփյուռքի աջակցությամբ։ Շատ շնորհակալ եմ, որ այն ժամանակ վստահեցին ինձ` 25-տարեկանիս։  Այդ աջակցությունն ինձ համար շատ կարևոր էր։

Ապրանքանիշի փիլիսոփայության և հաջողության մասին

Երբ իմացա, որ անունս ներառվել է աշխարհի 40 ամենավառ երիտասարդ դիզայներների ցանկում, շատ զարմացա։ Իհարկե, հաճելի էր։ Դա ուժ է տալիս առաջ շարժվելու, չէ՞ որ երբեմն հոգնում ես այս ամենից...

Ռուս երգչուհի SHENA–ն հայ դիզայների զգեստով ցնցել է երկրպագուներին. տեսանյութ

Ինձ վրա մեզ ազդեցություն են թողել Թիերի Մյուգլերը, Ալեքսանդր Մաքուինը, Ժան Պոլ Գոտյեն։ Իսկ նրանց կազմակերպած շոուները հավերժ մնացել են հիշողությանս մեջ։

Երբ կարիք եմ ունենում ավելի ուժեղ, ավելի զգայուն կամ ցանկալի զգացողություն ունենալու, զգեստներ եմ ստեղծում հատուկ միջոցառումների համար... Ի դեպ, ոճս բնութագրում եմ որպես «հայկական շիկ» կամ «Couture–ի դիսկոտեկ»։ Ինձ շատ են ոգեշնչում երաժշտությունը, կյանքի հաճելի պահերը։ Ես ավելի շատ դիզայներ եմ կնոջ, նրա ծագման, նրա ցանկալի լինելու համար։

Այսօր շատ հայտնի մարդկանց համար եմ զգեստներ ստեղծում, կերպարներ կերտում հիանալի արտիստների համար, այդ իսկ պատճառով որոշակի առումով իրականացրել եմ բեմական հագուստ ստեղծելու մանկությանս երազանքը։

Երազանքի մասին

Տանը շրջանակի մեջ մի լուսանկար կա դրված։ Ես ու մայրս ենք Երևանի Կարապի լճի մոտ։ Ես 4 տարեկան եմ, արձակուրդներն անցկացնելու էինք եկել (ցավոք, դրանից հետո հայրենիքում չեմ եղել)… Շատ կցանկանայի ցուցադրություն, շոու կազմակերպել հենց այդտեղ` Երևանի սրտում…

Կարծում եմ` անպայման կգա այդ օրը, երբ կկարողանամ շնորհակալություն հայտնել հայրենիքիս` իմ գործի միջոցով հայրենասիրությունս արտահայտելով։

Մոսկվացի դիզայների «հայկական շիկը», կամ Երևանի սրտում ցուցադրության երազանքով

Բացի այդ, կցանկանայի զգեստ ստեղծել «Եվրատեսիլին» մասնակցող արտիստի համար։ Մասշտաբային նախագծի մաս կազմել, երկիրս ներկայացնելու հնարավորություն ստանալ։

Արյան կանչը

Հայաստանը միշտ իմ սրտում է։ Երբ հայերեն խոսք եմ լսում, անհավանական բան է կատարվում հետս։ Լինում է` մայրենիս եմ լսում, օրինակ` Փարիզում և անմիջապես շրջվում եմ, սկսում ողջագուրվել, կարծես, վաղեմի բարեկամներ լինենք։ Մի՞թե սա հրաշալի չէ։ Ընդհանրապես, հայ ժողովրդի միասնականության ոգին բացառիկ ֆենոմեն է, ամենաարժեքավոր բաներից մեկը, որ ունենք։

Մոսկվացի դիզայների «հայկական շիկը», կամ Երևանի սրտում ցուցադրության երազանքով

Ինձ շատ է ոգեշնչել Հայաստանում 1.5 տարի առաջ տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը»։ Անպայման այդ թեման կօգտագործեմ աշխատանքումս։

Քարդաշյան քույրերը «թիթիզանում են» հայկական հագուստով ու զարդերով. լուսանկարներ

Ի դեպ, բոլոր շրջանակներում իմ մասին սկզբում իմանում են, որ հայ եմ, այնուհետև` որ դիզայներ եմ։ Միշտ բաց խոսում եմ ազգային պատկանելությանս մասին և շատ հպարտանում դրանով։ Կարծում եմ, որ դա կարևոր է։ Միևնույն ժամանակ շատ շնորհակալ եմ Ռուսաստանին, չէ՞ որ այստեղ եմ կայացել։

Մոսկվացի դիզայների «հայկական շիկը», կամ Երևանի սրտում ցուցադրության երազանքով

Շատ եմ ուզում Հայաստան գալ, ամենայն հավանականությամբ` հաջորդ տարվա գարնանը կամ ամռանը։ Ուզում եմ ընկղմվել երկրիս մշակույթի, կյանքի մեջ։  Զգում եմ, որ այդտեղից ուժ եմ ստանալու։ Կարծում եմ` յուրաքանչյուր հայ պետք է հայրենի հողի վրա լինի, և շատ տխուր եմ, որ դեռ նման հնարավորություն չեմ ունեցել։ Բայց կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում։ Մի պետքական պահի ես կլինեմ հայրենիքում։ Ամեն ինչ իր ժամանակն ունի։